Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Ձեռքերդ հեռու արդարադատությունից

«Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրառումը երեկ փաստաբանների, իրավաբանների կողմից տարածվում էր սոցիալական ցանցերում։ Այսպիսով իրավաբանները ցույց էին տալիս իրենց անհամաձայնությունը Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի կողմից հնչեցված գնահատականն է:

Մեկ բան, սակայն, ակնհայտ է, սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների սկիզբը չէ։ Ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ։ Սա շուրջ երկու տարի շարունակվող աննախադեպ հետապնդումների շարունակությունն է, երբ Ալեքսանդր Ազարյանը համարձակություն ունեցավ կայացնել դատական ակտ, որով արձանագրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսպիսի որոշումները չեն ներվում, որքան էլ որ դատական ակտը կայացված լինի ներքին համոզմամբ և օրենքին համապատասխան։ Այս որոշմամբ դատավորի հանդեպ ճնշումների սկիզբը դրվեց։

Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները դատական համակարգը ամրապնդելուն ուղղված քայլերի փոխարեն, դատարանների աշխատանքներին չմիջամտելու, դատարանի անկախությունը երաշխավորելու փոխարեն, փորձում են վերջնականապես ոչնչացնել առանց այդ էլ բավականին խոցելի այս համակարգը։

Անտեսվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այն մասին, որ դատական անկախության սկզբունքի նպատակն է ապահովել, որ դատավորները զերծ մնան արտաքին ազդեցությունից, երբ նրանք օրենքի հիման վրա որոշում են կայացնում գործի վերաբերյալ, և նրանք չպետք է վախենան որևէ հետևանքից՝ իրենց պարտականությունների կատարման համար, բացառությամբ արդարադատության խեղաթյուրման:

Սա դատավորի նկատմամբ բացահայտ ճնշման դրսևորում է, որը պայմանավորված է իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելու համարձակությամբ։ Սա իրավական ռեպրեսիայի ամենավառ դրսևորումն է, երբ ողջ համակարգը փորձում են դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ռեպրեսիվ մեքենայի նախապայմանն է դակող դատավորը, վերադարձը դեպի 37թիվ, տրոյկաներ։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։ Բայց դրա տակից որևէ պետություն դուրս չի եկել, մենք էլ չենք կարողանալու։

Եթե կուզեք Ազարյանի նման դատավորները ապագայի համար են։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու սուբյեկտիվ նախասիրություններին։ Եվ սա միայն Հայաստանի համար չէ կարևոր, սա օրենք է։

Եվ եթե այսօր դատական համակարգը առավել կախյալ դարձնելու փորձերը հասարակության լայն շերտեին չի անհանգստացնում, վաղը այդ խնդիրը թակելու է անհատապես յուրաքանչյուրի դուռը, վաղը այդ նույն համակարգի կախյալ դատավորները քննելու են իրենց գործերը։

Սա իսկապես մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունն է, փորձել պատժել մի դատավորի, որն ամենամեծ հեղինակությունն է վայելում իրավական համակարգում, որը կրկին HelpCourt Hamakarg-ով ունի ամենաբարձր վարկանիշը, փորձել պատժել այն դատավորին, որի որոշումները հետագայում նախադեպային են դառնում...

Պատժելով դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, անդառնալի հարված է հասցվում ոչ միայն արդարադատությանը, այլև պետականությանը։

Ուրեմն «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից, ձեռքերդ հեռու արդարադատությունից»։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>