Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին
Դիտել նաև
Ո՞ր երկրում կարող են հանդիպել Պուտինն ու Թրամփը
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում
Փաշինյանը Հայաստանը կանգնեցրել է շատ վտանգավոր փակուղու առաջ․ ո՞րն է ելքը․ Երվանդ Բոզոյան
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։

