«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Պատերազմ Արցախում
Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին»

Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ

1. Հայաստանում վիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանի ու Վրաստանի թվերը միասին։ Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն, Ադրբեջանում և Վրաստանում միասին մոտ՝ 14 մլն մարդ։ Ինչո՞ւ է այդպես. այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն։ Ընդ որում՝ դա պետք է արվի առողջապահութան նախարարից ավելի բարձր մակարդակով։ Ինչու՞... որովհետև հիմնական վարկածները նրա իրավասությունից դուրս են՝ քարոզարշավի չդադարեցում՝ մարդկանց հոծ խմբերի հավաքում, իտալական թռիչքների չդադարեցում, Իտալիայից եկածների պարտադիր խիստ մեկուսացման չիրականացում։ Բոլոր երեք կետերով իշխանությանը բազմիցս հորդորում էին՝ անել ադ քայլերը։

2. Մեր կազմակերպությունն օրեր առաջ պարետատանը առաջարկություն էր արել՝ նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։ Պաշտոնական տեղեկատվությունը որոշ չափով շտկվեց, և այժմ տրամադրվում է նաև լրացուցիչ թիվ՝ բացասական թեսթավորման արդյունքները։ Օրինակ ապրիլի 3-ի հաղորդագրության մեջ նշվում է՝ «բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեսթավորման դեպքում»։ Իրականում սա քիչ ինֆորմատիվ տեղեկատվություն է։ Մեր առաջարկի մեջ խոքը ոչ թե ի սկզբանե, համաճարակի ողջ ընթացքում թեսթերի արդյունքների մասին էր, այլ՝ օրվա կտրվածքով՝ քանի թեսթից ինչ արդյունք են ստացել։ Օրինակ, եթե ապրիլի 3-ի ժամը 11-ի դրությամբ ունենք 73 նոր դեպք, ապա քանի՞ թեստից, և ո՞ր միջավայրում արված։ Դա կարևոր է՝ հասկանալու համաճարակի իրական միտումները ևիրական չափերը մեր երկրում։ Մարդիկ իրավունք ունեն՝ օբյեկտիվ պատկերացնելու իրավիճակը։

3. Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը /Մասիվի հիվանդանոց/ ամբողջությամբ վերածվում է կորոնավիրուսով հիվանդացածների բուժկենտրոնի։ Սա ճիշտ որոշում է։ Այս հիվանդանոցն ունի միանգամից մեծ թվով հիվանդներ, այդ թվում՝ ծանր հիվանդներ ընդունելու փորձ, հզորություններ։ Երկար տարիների ընթացքում այդ հիվանդանոցը զարգացել է ենթակառուցվածքների, բուժանձնակազմի առումով՝ դառնալով շտապ բուժօգնության, էքստրեմալ վիճակների մասնագիտացված բավական լուրջ բուժհաստատություն։ «Մարդու գործն է միշտ անմահ» թումանյանական թևավոր դարձած խոսքը նորից հիշեցնել տվեց իրեն։ Կարելի է քրեական գործ հարուցել, աշխատանքից ազատել, հետախուզում հայտարարել, ասուլիսներ տալ Արա Մինասյանի դեմ, բայց ծանրագույն պահին որպես փրկօղակ տեսնել այդ մարդու ջանքերով ու երկար տարիների աշխատանքի արդյունքում կայացած բուժհաստատությունը։

4. Տխուր փաստերի շարքում իր ուրույն տեղն ունի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը։ Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ։ Սա ավելի շատ փախուստի է նմանվում։ Երևանը հսկայական բարդ քաղաք է, որն այս պայմաններում լուրջ հակաճգնաժամային կառավարում է պահանջում։ Միջազգային լրահոսին հետևելով՝ կարելի է տեսնել այլ քաղաքապետերի առօրյան ու գործունեությունը համաճարակի ժամանակ։ Սա 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետն է։ Չի բացառվում, որ խնդիրը հենց 80 տոկոսի մեջ է։

5. Շրջանառվում են լուրեր, որ մեկուսացման վայրերի վերածված հյուրանոցների աշխատակիցների մոտ հայտնաբերվում է հիվանդացություն։ Սա խոսում է համապատասխան պաշտպանիչ միջոցների բացակայության կամ աշխատանքի վատ կազմակերպման մասին։ Պարետատան ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա ևս. անհրաժեշտ է այդ մարդկանց ապահովել լավ որակի պաշտպանիչ արտահագուստով և ինտենսիվացնել անձնական հիգիենայի, անձնական պաշտպանիչ միջոցառումների բացատրական, լուսավորչական աշխատանքները։ Եթե այդ հյուրանոցների սպասարկող անձնակազմը մեկուսացված չէ, ապա նրանք հանգիստ դառնալու են վարակի վտանգավոր աղբյուր՝ իրենց փոքր քաղաքներում և գյուղերոմ։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>