Politico: Իվանկա Թրամփը մուտք կստանա գաղտնի տեղեկատվությանը
Դիտել նաև
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը անձնական գրասենյակ կստանա Սպիտակ տան արևմտյան հատվածում և մուտք գաղտնի տեղեկատվությանը, հաղորդում է «Politico»-ն՝ նրա փաստաբան Ջեյմի Գորելիկին հղելով:
Հաղորդվում է, որ Իվանկա Թրամփը պետծառայողի պաշտոն չի զբաղեցնի և աշխատավարձ չի ստանա:
Գորելկինի խոսքերով, նա կդառնա նախագահի «ականջներն ու աչքերը» և նրան տարբեր ոլորտներին վերաբերող խորհուրդներ կտա:
«Նախագահի երեխան, որն ակտիվ ներգրավված է վարչակազմի աշխատանքներում՝ նոր հնարավորություն է», - ասաց Գորելիկը:
Zham.am

