Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի․ ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյան. Տեսանյութ

Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում, այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1996-2014 թթ. Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է. Սահմանադրությունն այսօր գործո՞ւմ է, թե՞ չի գործում: Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև եթե սահմանադրությունը գործում է, ապա որևէ պաշտոնյա իրավունք չունի դատական իշխանության վերաբերյալ լավ կամ վատ արտահայտվելու, դա դիտվում է ճնշում դատարանի վրա, որն արգելված է Սահմանադրությամբ»,-ասաց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը:

Նրա խոսքով, այսօր մոռանում են մեկ հասարակ բան. երբ 90-ին եղավ հեղափոխություն ու ձևավորվեց Գերագույն խորհուրդը, այդ Գերագույն խորհրդի առաջին փաստաթղթերից մեկը անկախության մասին հռչակագիրն էր. «Խորհուրդը հռչակեց անկախության մասին հռչակագիրը, այդ հռչակագիրն այսօր գործո՞ւմ է, թե չի գործում: Երկրորդ, կարևոր որոշումը, որ կայացրեց Գերագույն խորհուրդը, դա հետևյալն էր, որ Սահմանադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում այդ հռչակագրին: Այսինքն, այն, ինչ հիմա արվում է, ժամանակին արվել է, թող սովորեն և ըստ այդմ ձևավորեն իրենց քայլերը: Ես ողջունել և ողջունում եմ հեղափոխությունը, բայց հիմա ստացվում է, որ ես հակառակ եմ ինչ-որ բաների. ես հակառակ չեմ, ես ուզում եմ, որ այսօրվա իշխանությունը լինի իշխանություն՝ բառի բուն իմաստով, Սահմանադրության նկատմամբ նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է»:

Հարցին, թե գործող իշխանությունը նշում է, որ Սահմանադրական դատարանն անկախ չի և երբևէ անկախ չի եղել և վարչապետն էլ Սյունիքում իր ելույթում ասաց, որ ՍԴ-ն անկախ չի եղել, ՍԴ անդամները և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել են կամակատարներ, ինչպիսին էր ՍԴ-ն, երբ այդ երեք նախագահների օրոք Պողոսյանը եղել է ՍԴ անդամ, նա ասաց, որ Փաշինյանն ինչ որ ասում է, իր գործն է, բայց ՍԴ-ն իր բազմաթիվ թերություններով հանդերձ կատարել է լուրջ աշխատանք ՀՀ-ի համար:

Պողոսյանը նշեց՝ Սահմանադրությունն առաջին հերթին փաստաթուղթ է. որով սահմանափակվում է իշխանությունը: «Սահմանադրության խնդիրը դա է, հակառակ դեպքում՝ անիմաստ է այդպիսի բան ստեղծելը: Բոլոր այն փաստարկները, որոնք բերվում են այսօր Սահմանադրական դատարանի վերաբերյալ, ճգնաժամ և այլն, սրանք, ըստ էության, վերաբերում են գործող Սահմանադրությանը, ոչ թե ՍԴ-ին, դա կապ չունի Սահմանադրական դատարանի հետ»:

Հարցին՝ թե Պողոսյանը կողմնակիցն է այն պնդումների, որ իշխանությունը չի ուզում ունենալ անկախ Սահմանադրական դատարան,նա ասաց, որ ինքը ինքը չի ուզում նման եզրակացություն անել. «Հետևանքների մասին մտածե՞լ ենք. ընտրվելու են յոթ նոր դատավոր, որոնք 12 տարի հետո պետք է փոխարինվեն նորերով, այսինքն այն ժամանակ նույնպես գործող իշխանությունը կստեղծի իր դատարանը, այդպես չի կարելի»,-ասաց Վալերիյ Պողոսյանը:

Անդրադառնալով դատարանների անկախությանը՝ նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ է նշանակում դատարանի անկախություն և նշեց, որ դա առաջին հերթին անկախությունն է գործող մյուս իշխանություններից:

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ու գործադիր իշխանության մասին՝ Վալերի Պողոսյանն ասաց. «Հիմա գործադիր իշխանությունը, որը ես չեմ տարբերում օրենսդիրից, ըստ էության, պարտադրում է իր կարծիքը ՍԴ-ին, հիմա իրենց ընտրածներից մեկը, ինձ համար ակնհայտ է, որ չգիտի, թե ինչ է Սահմանադրությունը, թեկուզ և այն պատճառով, որ նա բարձրացրեց ՍԴ դատավորների և ՍԴ անդամների հարցն առ այն, որ դրանք տարբեր բաներ են:

Եվ այդ մարդը իրեն կարծում է ՍԴ դատավո՞ր. նա այդ իրավունքը չունի: Այդ մարդը պնդում է, որ ինքը բարոյական իրավունք ունի չմասնակցելու նիստերին, դա նշանակում է՝ թքել Սահմանադրության վրա: Սահմանադրությամբ գրված է՝ ընտրվել ես, գնա, աշխատիր, ինչ է նշանակում , որ այն այն աշխատանքը, որ պետք է աներ ինքը, իր փոխարեն մյուսներն են անում, դա իրեն բավարարո՞ւմ է»,-ասաց Պողոսյանը:

Վալերի Պողոսյանի խոսքով՝ ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում. «Այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ: Բացի այդ, անցումային դրույթներում բազմաթիվ պետական մարմինների համար կան նմանատիպ դրույթներ, այդ բոլորը դարձան այսօր հավատարիմ իշխանություններ, բացի Սահմանադրական դատարանի՞ց, ո՞րն է տրամաբանությունը, այս հարցին ո՞վ պետք է պատասխանի: Եթե ուզում էին հանրաքվեով փոխել, պետք է փոխեին ոչ թե անցումային դրույթը, այլ այն դրույթը, որը մտել էր ուժի մեջ անցումային դրույթից հետո: Օրինակ, որ դատավորներն ընտրվում են 12 տարով, նախագահը՝ վեց, այս հոդվածները թող փոխեին, ոչ թե չեղած դրույթը, դրա համար այն կոչվում է անցումային դրույթ, որը միայն ժամկետ է սահմանում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>