Վայոց Ձորում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Մեխակ Հ-ն իր վարած Opel Zafira մակնիշի 96 QA 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ Լարիսա Վ-ն և Արմավիրի մարզի բնակիչ Աիդա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

