ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հանրայինի «Լուրերի բաժինը» վարկաբեկում է ՀՀ Զինված ուժերը և ստվերում է հայ-ռուսական հարաբերությունները. «Մեդիա պաշտպան»

«Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը «Օրսիս» ընկերության վերաբերյալ ռեպորտաժում հղում անելով անանուն աղբյուրին նշել է, որ «մարտական նշանոցների անվան տակ Հայաստանի զինված ուժերին փորձ է արվել մատակարարել որսորդական զինամթերք»:

Մինչդեռ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է, որ Հանրայինի ռեպորտաժում «հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկատվություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»:

Հատկանշական է, որ «Օրսիս» ընկերության մասով Հանրայինի ռեպորտաժին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը Aysor.am-ի հետ զրույցում նաև ուշագրավ գնահատականներ է տվել նշելով, որ «ինչ-որ անձինք փորձում են ստվեր գցել Զինված ուժերի վրա և կարծես թե, փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա»:

Ստացվում է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը ապատեղեկատվություն է տարածում` վարկաբեկելով ՀՀ Զինված ուժերը և ստվերելով հայ-ռուսական հարաբերությունները: Իրավիճակն, իրոք, արտառոց է, և սա Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերության «Լուրերի բաժին» պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ոչ հարիր հերթական գործողության կապակցությամբ: «Մեդիա պաշտպանը» բազմիցս բարձրաձայնել է, որ հարկատուների գումարներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պետք է պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության արժանանա, այդ թվում նաև պրոֆեսիոնալ մեդիայի էթիկայի և հանրային գործառույթների համատեքստում: Հանրային հեռուստաընկերությանը օրենքով վերահսկող վերադաս մարմինները բավարար կամք չեն ցուցաբերում հարկատուների միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցի ղեկավարության գործունեությունը վերահսկելու և պրոֆեսիոնալ մեդիայի չափորոշիչներին համահունչ դարձնելու համար:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է հանրային միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկումը և հետևողականորեն հանրությանը տեղեկացնելու է իր միջոցներով գործող հեռուստաընկերության պրոֆեսիոնալ էթիկայի ու օրենքով վերապահված գործառույթների խախտումների մասին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>