Տավուշի մարզում բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու և կնոջ դիեր
Դիտել նաև
18 արդարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում. դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը
ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն
Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու
Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյա
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ
Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի և 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։
Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետևանքով։

