Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
2
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի. Ավետիս Առաքելյան Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ)

Բենիամին Մաթևոսյան. Սկզբում Փաշինյանը «գցեց» իրեն աջակցող հասարակության լայն շերտերին, և այժմ նա պատրաստվում է «գցել» իր թիմին

«Փաստ» օրաթերթը գրում է․ Թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ քաղաքական դիսկուրսը և թե՛ խաղի կանոնները բոլոր երկրներում թելադրում է իշխանությունը։ Առհասարակ շատ դժվար է գտնել մի օրինակ, երբ իշխանությունը փորձում է բարեկիրթ ձևով ինչ-որ հարց լուծել, իսկ ընդդիմությունը բարեկիրթ և օրենքի շրջանակներում իրականացվող գործողություններին շրիշակից ցածր մակարդակի քայլերով է արձագանքում։

Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի խոսքով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ։

Խոսելով վերոնշյալի պատճառների մասին՝ քաղաքագետն ընդգծեց.

«Իշխանության ղեկի ամենավերևում խիստ ապաքաղաքական մարդ է կանգնած, որն իր հետ բերել է չափից դուրս ոչ քաղաքական թիմի, որն ունի կենցաղային պատկերացումներ։

Այդ թիմի մի մասն իր կենցաղային պատկերացումները տարել է ԱԺ աշխատասենյակներ, մյուսը՝ կառավարության շենք։

Ու քանի որ ամեն ինչ տեղի է ունենում կենցաղային պատկերացումների շրջանակներում, հետևաբար, քաղաքական դիսկուրսը ևս այդ մակարդակի վրա է։

Իշխանություններից այլ բան սպասելը դժվար է։ Ընդդիմության նման արձագանքի պատճառը ևս հասկանալի է։ Առհասարակ, երբ իշխանություններն ամենաբարձր մակարդակով «թաթիկները կտրելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին են քարոզում, այս պարագայում թող չզարմանան, որ թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցային տիրույթում նույն մակարդակի պատասխան են ստանալու։

Հետևաբար, խնդրի կարգավորումը պետք է փնտրել կառավարության շենքում»։ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նաև հավելեց՝ սևերի և սպիտակների բաժանումն արդեն դուրս է եկել քաղաքական ասպարեզից՝ թափանցելով նաև մարդկանց տներ, ինչը ողբերգություն է։

«Այսինքն, այն, ինչ մենք տեսնում ենք, օրինակ՝ «Սարոյան եղբայրներ»-ում կամ կարդում Շոլոխովի գրքերում, այսօր ակնհայտ են մեր իրական կյանքում։ Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։

Բացի այդ, պետք է գիտակցել, որ ամենակարևոր քաղաքական թատերաբեմը, ի վերջո, ԱԺ-ն է։

Իշխանությունները, սակայն, ոչ միայն պատրաստ չեն նշվածից բխող քայլերի գնալ, այլ անգամ ծիծաղելի մակարդակի գործողություններ են իրականացնում՝ չընդունելով ցանկացած նախագիծ, որը բերվում է ընդդիմության կողմից։

Ավելին, իշխանության ներկայացուցիչներն անում են քայլեր, որոնք ուղղված չեն հասարակության մեջ համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն։ 

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա այդ պարագայում գործ ունենք այնպիսի քայլերի հետ, որոնք վանում են ցանկացած քաղաքական ուժի, որը կարող էր այս կամ այն փուլում աջակցել իշխանություններին կամ համագործակցության դաշտ ստեղծել։

Եկեք հիշենք 2018թ. մայիս, հունիս, հուլիս ամիսները, երբ Հայաստանում դժվար էր գտնել մարդու կամ քաղաքական ուժի, որը պատրաստ չէր իր ուժերը ներդնել և օգնել այս իշխանություններին։ Այդուհանդերձ, հենց իշխանությունները սպանեցին ու ջախջախեցին այդ մթնոլորտը։

Այդ ամենի հետևանքով մենք ստանում ենք այն իրավիճակը, ինչն այսօր ունենք։ Օրինակ՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է տարիքով կինը սոցցանցերում վերջին հայհոյանքները հասցնում մարդկանց։

Կարող ենք տեսնել նաև, թե ինչպես է մարդու մահը շահարկման թեմա դառնում։ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը ոչ միայն իշխանամերձ շրջանակներն էին փորձում ինչ-որ կերպ շահարկել, այլև շարքային քաղաքացիները, որոնք փորձում էին այդ ամենին քաղաքական երանգ տալ և հաշվեհարդարի ինչ-որ էլեմենտներ մտցնել»,-նշեց մեր զրուցակիցը։

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ նման մթնոլորտի պարագայում հասարակությունը կորցնում է իր դիմադրողականությունը ոչ միայն ներքին խնդիրները կարգավորելու իմաստով, այլև խոցելի է դառնում արտաքին թշնամու համար.

«Այսօր շատ տխուր, ծանր վիճակում ենք։ Հաշվի առնելով ԱԺ-ում տեղի ունեցածը՝ չեմ կարծում, որ իշխանության ներկայացուցիչների մոտ վերոնշյալի գիտակցումը կա։ Հետագայում այս ամենի պատասխանատվության ամբողջ բեռը հենց իրենք են կրելու»։

Անդրադառնալով նախատեսվող սահմանադրական փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ հիմքում մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերն են հաշվի առնվելու։

«Սկզբնական փուլում մարդիկ շատ մեծ սպասումներ ունեին, որ իրենք էլ կդառնան իշխանափոխության շահառուն, բայց շահառուները շատ նեղ խմբի մարդիկ դարձան, որոնք հայտնվեցին ԱԺ-ում ու կառավարությունում։

Իսկ սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ որոշ շշուկների, ուղղված են լինելու կիսանախագահական համակարգի վերադարձին, ուղղված են լինելու մեկ անձի շահերի սպասարկմանը։

Բացի այդ, եթե նախկինում Ն. Փաշինյանը «գցեց» իրեն աջակցող հասարակության լայն շերտերին, ապա նա այդպիսով փորձելու է «գցել» իր թիմին, որն այսօր 88 հոգով նստած է ԱԺ-ում։

Ինչո՞ւ, որովհետև հիմա արդեն նա տեսնում է, որ իր թիմում կան լուրջ խմորումներ. չի բացառվում, որ մի օր արթնանանք ու իմանանք, որ 20-22 պատգամավոր որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից»,-ասաց նա՝ նկատելով, որ նման սցենարը կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում շատ արագ կարող է հանգեցնել վարչապետի փոփոխության։

«Նման սցենար թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որը, ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ամբողջովին խարսխված է լինելու մենիշխանության գաղափարի շուրջ։

Հետևաբար, կարծել, որ այս փոփոխություններն ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի, այսպես կոչված, ճգնաժամը կարգավորելուն կամ օրենսդրական փոփոխություններով էլ ավելի լավ Սահմանադրություն ստեղծելուն, պատրանք է։

Այդ փոփոխությունների նպատակը մեկ մարդու իշխանությունը հավերժացնելն ու ամրապնդելն է լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչ այս հնչած հայտարարությունները որևէ երաշխիք չեն տալիս կարծելու, թե նպատակներն իրականում այլ են։

«Մեր նախորդ ղեկավարն ասում էր, որ եթե Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական կառավարման մոդելն ընդունվի, ապա ինքը չի հավակնի վարչապետի և նախագահի պաշտոններին։

Թվում էր, թե սրանից ավելի մեծ երաշխիք չէր կարող լինել։ Բայց տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բոլորս գիտենք։

Նույնը նաև այս պարագայում է։ Այսօրվա իշխանությունները հազար ու մի տարբեր պատճառաբանություններ կարող են բերել, բայց դրանք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։

Եթե իշխանություններն ուզում են ապակենտրոնացնել համակարգը, եթե ուզում են ինչ-որ զսպումների, հակակշիռների մեխանիզմ ստեղծել, դրա համար պարտադիր չէ Սահմանադրություն փոխել։ Կարող են սահմանադրական որոշ օրենքներ փոխել, մասնավորապես, նույն ԱԱԾ-ն, ոստիկանությունը դարձնել խորհրդարանին հաշվետու մարմիններ։

Կարելի է գոնե սրանից սկսել կամ մի փոքր ընդլայնել տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Մեծ հաշվով, կարելի է գործող Սահմանադրության շրջանակներում բազում փոփոխություններ անել։

Բայց քանի որ գործող Սահմանադրությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը կարող է փլուզվել, նա փորձելու է փոխել այն։ Մնացած յուրաքանչյուր խոսակցություն լիրիկայի դաշտից է։ Այս իմաստով կարծում եմ, որ նման պարագայում իմաստ չկա մտնել բովանդակային քննարկման մեջ»,-շեշտեց քաղաքագետը։ Մեր զրուցակցի խոսքով՝ գոյություն ունի իշխանություն՝ ի դեմս Ն, Փաշինյանի, և գոյություն ունեն մարդիկ, որոնք ֆորմալ առումով գործադիր կամ օրենսդիր մարմնի կազմում են և ունեն որոշակի վարչական լծակներ կամ ԱԺ-ում քվեարկելու հնարավորություն։

«Պետք է տարանջատենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական՝ մենիշխանություն կառուցելու խնդիրը։ 

Իսկ ԱԺ-ի՝ իր 88 հոգանոց թիմի առնվազն մի մասն արդեն գիտակցել է, որ վարչապետի ընտանիքի և բարեկամների կազմից ցանկացած մեկն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան որևէ բարձրաստիճան պաշտոնյա։

Ու քանի որ դժգոհ են իրավիճակից, փորձում են կողմնորոշվել։ Եվ այս կողմնորոշումների ու փնտրտուքների գործընթացներում ստեղծվում են իրավիճակներ, երբ վարչապետը ստիպված է լինում անգամ իր աշխատանքային ժամին գալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին, որ կարողանա սանձել իր թիմին։

Ի՞նչ են անելու հետո, ցույց կտա քաղաքական գործընթացը։ Դժվար էր, չէ՞, 2018թ. մարտին կամ ապրիլի 1-ն պատկերացնել, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները կարող են դուրս գալ խմբակցության կազմից, բայց երբ քաղաքական իրավիճակը փոխվեց, մեկը մյուսի հետևից դուրս եկան։

Նույնն էլ այս պարագայում է լինելու։ Բայց, ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանն այլ խնդիր ունի, և իրեն չի հետաքրքրում հանրային համերաշխություն ստեղծելու, քաղաքական ուժերի և սեփական թիմի հետ համագործակցության գնալու անհրաժեշտությունը»,-եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan