Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի եւ դրան հաջորդած հանրային քննարկումների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, ողբերգական դեպք տեղի ունեցավ, որին, ինչպես եւ սպասելի էր, անմիջապես հաջորդեցին տարաբնույթ քննարկումներ, իսկ այդ քննարկումները, ցավալի իրողություն ի ցույց դրեցին՝ երիտասարդ մարդու մահն անգամ ատելության մթնոլորտում ապրող հասարակությանը չսթափեցրեց։

-Ատելությունը, պատժելը այս իշխանության ռեսուրսն է։ Ցանկացած իշխանություն պետք է հիմնավորի իր՝ իշխելու իրավունքը, պետք է իր բանաձեւն ունենա։ Կան գաղափարախոսական երկրներ, ինչպիսին խորհրդային Սովետական Միությունն էր, ինչպիսին Իրանն է կամ այլ երկրներ, որոնք իշխելու իրավունքի համար դնում են իրենց գաղափարական հիմքը, որպեսզի իշխելու իրավունք ունենա եւ հանրության համար դա լինի հասկանալի։ Գործող իշխանությունը որեւէ գաղափարախոսական հիմնավորում չունի իր իշխելու իրավունքը հաստատելու եւ հասկանալի լինելու համար, ուստի նրա իշխելու իրավունքի հիմնական բանաձեւը պատժելն է, իսկ դրա համար շատ կարեւոր է ատելության մթնոլորտը։ Այսինքն, պոզիտիվ գաղափար չկա։ Ատելության մթնոլորտը միշտ իշխանությունը ավելի է սրում , որպեսզի ամրապնդի կամ երկարաձգի իր իշխանությունը եւ բնականաբար, հանրության մի զգալի հատված դրանով վարակվում է ու գործը հասել է այնտեղ, որ նույնիսկ մահերը մարդկանց մեծ բավականություն են պատճառում, իսկ երբ եղել է մահ, որի պատճառը դեռեւս ոչ ոքի համար հասկանալի չէ, յուրաքանչյուրն, ըստ իր ճաշակի, ըստ իր շահերի փորձում է ուղղորդել դա, դիվիդենտներ շահել , այսինքն, մարդը, մարդու կյանքը, մարդկային հարաբերությունները մեր հասարակության համար արդեն դառնում են խորթ։

-Երեւույթը, իհարկե, մտահոգիչ է, բայց չե՞ք կարծում, որ այն առավել վտանգավոր է այն տեսանկյունից, որ խոսքը սովորական քաղաքացու մասին չէ, դեպքը տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրենի հետ եւ մարդու մահվան շահարկումը նրա զբաղեցրած պաշտոնով է պայմանավորված։

-Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ որոշակի իշխանամերձ շրջանակներ, ընդհանրապես, ատելություն են տարածում պետական ինստիտուտների հանդեպ։ Միշտ կարելի է քննադատել, հատկապես ուժային կառույցներին, միշտ կարելի է առաջարկություններ անել նրանց գործունեությունը կատարելագործելու համար, սակայն պետական ինստիտուտների դեմ քարոզչությունը, ելույթները՝ ոչնչացնել, ցրել, փակել, բաժանել, մաքրել ոստիկանությունը, ԱԱԾ-ն, երբ մենք լսում ենք, որ բանակի բոլոր բարձրաստիճան զինվորականները հանցագործներ են, կոռուպցիոներներ են եւ այլն, մեզ մտահոգելու տեղիք է տալիս՝ արդյոք դա պատահակա՞ն է, թե՞ այլ ծրագրեր կան, որոնք ուղղորդվում են դրսից, չեմ զարմանա, նաեւ՝ ոչ ուղղակի կերպով նաեւ մեր թշնամի երկրի կողմից։ Այս մտահոգությունները շարունակական բնույթ են կրում եւ դրա հետեւանքն է, որ րոպեներ անց լուրը տարածվելուց հետո, որ մարդը մահացել է, արդեն մենք լսում ենք ինչ-որ հայտարարություններ, որ գիտեին, զգուշացրել են, որ մյուսներին նույնպես սպանելու են եւ այլն։ Եվ դա անում են որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք կամ իշխանամերձ շրջանակներ։ Ես չեմ հասկանում, թե սա ինչպես է կարելի գնահատել, սա պետության քայքայման ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում։

-Ձեր հիշատակած հայտարարությունների առնչությամբ իրավապահներն արդյոք անելիք չունե՞ն, փաստորեն, ըստ էության, խոսվում է նախազգուշացման մասին եւ տեղի ունեցածի սլաքներն ուղղվում են «սեւերին»։

-Եթե մենք ապրեինք օրինական երկրում, բնականաբար, ուժային կառույցները միանգամից այդ հայտարարությունների հետ կապված գործեր կհարուցեին, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ նախ, ուժային կառույցներն իրենք կաշկանդված են, երկրորդ, իրենք ինքնուրույն չեն եւ իրենց քայլերի համար իշխանության պատվերին կամ թույլատրությանն են սպասում, ես չեմ կարծում, որ առանց հրահանգի նման քրեական գործեր կհարուցվեն։

-Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը, փաստորեն, երրորդն է ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում եւ այս հանգամանքը հանրային գիտակցության մեջ խորհրդավոր մահերի ընկալում է ձեւավորվում։ Սա ինքնին վտանգավոր չէ՞։

-Նախ, այս առումով հանրությունը չի հասկանում մի պարզ բան՝ «նախկին իշխանություն» բառը չի կարելի օգտագործել ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ, այսինքն, նախկին եւ ներկա իշխանություն կարող է լինել քաղաքական ղեկավարությունը՝ իշխող քաղաքական ուժի անդամները, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչները պետական ծառայողներ են եւ այդ մարդկանց նկատմամբ չի կարելի օգտագործել «նախկին եւ ներկա իշխանություն» արտահայտությունը, նրանք ապաքաղաքական կառույցներ են եւ նրանց ղեկավարները կուսակցական մարդիկ չեն ու չեն կարող լինել նախկին, նրանք պետության կարեւոր ֆունկցիա իրականացնող մարդիկ են։ Քանի որ այդ պարզ բանը մեր հանրությանը չի բացատրվում, այլ հակառակն է բացատրվում իշխանության կողմից, դրա համար Հայաստանում այս աննորմալ մթնոլորտն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>