Արցախի պողոտայի մոտակայքում տնակ է այրվում
Հունվարի 23-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.28-ին, մարվել՝ 11.47-ին: Ամբողջությամբ այրվել է փայտե տնակ՝ 4 քմ:

