Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ)
19
Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին Փաշինյանի հետ վեճի բռնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է

Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին է հասել

Երբ դանակը ոսկրին է հասնում
Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին գագաթնակետին է հասել

13 մարտի, 2017թ.-ն, Դամասկոս, Ամման: Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել,- ասվում է սիրիական հակամարտության վեցամյակի առիթով ՅՈՒՆԻՍԵՖ-ի մռայլ գնահատականում:
Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:

  • Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ՝ դրանով իսկ 2016թ.-ը դարձնելով վատթարագույն տարին սիրիացի երեխաների համար այն պահից ի վեր, երբ 2014 սկսվեց զոհված երեխաների պաշտոնական գրանցումը:
  • 255 երեխա սպանվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում:
  • Ավելի քան 850 երեխա է ներգրավվել հակամարտության մեջ որպես զինվոր, ինչը երկու անգամ ավելի է 2015թ.-ի ցուցանիշի համեմատ: Երեխաները օգտագործվում ու ներառվում են առաջնագծում մարտնչելու համար և է՛լ ավելի շատ են ստանձնում մարտական տարատեսակ դերեր. երբեմն նույնիսկ որպես մահվան դատավճիռ իրականացնողներ, մահապարտներ կամ բանտապահներ:
  • Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:

«Տառապանքների խորությունն աննախադեպ է: Սիրիայում ամեն օր միլիոնավոր երեխաներ գրոհի են ենթարկվում՝ նրանց կյանքը տակնուվրա անելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere) ՝ խոսելով Սիրիայի Հոմս քաղաքում: «Յուրաքանչյուր երեխայի վրա հետքեր են մնում՝ սարսափազդու հետևանքներ ունենալով նրանց կյանքի, բարօրության և ապագայի համար»:

Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջությամբ գնահատել երեխաների տառապանքի ողջ մասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Ռումբերից, պարկուճներից և պայթյուններից զատ, երեխաները մահանում են լռության մեջ հաճախ այնպիսի հիվանդություններից, որոնք հակառակ պարագայում հեշտությամբ կարելի է կանխարգելել:

Բուժօգնության տրամադրումը, կյանքը փրկող պարագաների և այլ տարրական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել:

Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա, այդ թվում՝ 280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ՝ գրեթե ամբողջովին հումանիտար օգնությունից զրկված լինելով:

Պատերազմի վեց տարիներից հետո գրեթե 6 միլիոն երեխա մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունի, ինչը տասներկու անգամ ավելի է 2012թ.ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:

Սիրիայում և սահմանների երկայնքով հաղթահարման մեխանիզմները ոչնչանում են, և ընտանիքները ծայրահեղ միջոցների են դիմում միմիայն գոյատևելու համար՝ հաճախ երեխաներին վաղաժամ ամուսնության և աշխատանքի մղելով: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում, որ հարիր չեն նույնիսկ մեծահասակներին:

Այնուամենայնիվ, չնայած սարսափներին և տառապանքին, երեխաները հույսեր ունեն և նպատակադրված են հասնել իրենց երազանքներին և նպատակներին: Տասներկուամյա Դարսին, որ հիմա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, ասում է, որ ուզում է վիրաբույժ դառնալ որպեսզի Սիրայում օգնի հիվանդներին և վիրավորներին: «Ես երազում եմ ոչ պատերազմական Սիրիայի մասին, որպեսզի մենք կարողանանք տուն վերադառնալ: Ես երազում են այնպիսի աշխարհի մասին, ուր պատերազմներ չկան»:

«Մենք շարունակում ենք Սիրիայի երեխաների տառապանքի լուռ վկան լինել: Նրանցից շատերը անցել են ճակատամերձ գոտիներ դպրոցական քննություններ հանձնելու համար: Նրանք շարունակում են պնդել, որ ցանկանում են շարունակել ուսումը նույնիսկ ստորգետյա դպրոցներում: Դեռ այնքա՜ն ավելին կարող ենք և պիտի՛ անենք, սիրիացի երեխաների ճակատագրի ընթացքը փոխելու համար»,- նշել է Քափելիրը:

Սիրիայի երեխաների անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հակամարտության մեջ ներգրավված կողմերին, կողմերի վրա ազդեցություն ունեցողներին, միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երեխաների հանդեպ՝

  • Անհապաղ քաղաքական որոշում կայացնել վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը:
  • Դադարեցնել բոլոր տիպի ծանր բռնությունները երեխաների նկատմամբ այդ թվում՝ սպանությունները, անդամախեղությունները և զորակոչումը, ինչպես նաև՝ դպրոցների և հիվանդանոցների գրոհումը:
  • Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:
  • Փախստականներին հյուրընկալող երկրների կառավարություններին և համայանքներին կայուն օժանդակություն ցուցաբերել խոցելի երեխաների համար անկախ նրանց կարգավիճակից:
  • Շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Սիրիայի երեխաներին կյանքը փրկող օգնություն ցուցաբերելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>