«Նոր Հայաստանի» իշխանությունները պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ հիմնախնդիրը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
«Նոր Հայաստանի» իշխանություններն ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ հիմնախնդիրը, ինչ ստրատեգիա որդեգրել բանակցային պրոցեսի մեջ»: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ցավոք սրտի, սա ողբերգություն է, այդ մարդիկ պատահական մարդիկ են: Այս հիմնախնդիրն իրենց պրակտիկորեն ոչ մի անգամ չի հետաքրքրել, իրենք զբաղվել են միայն մարդու իրավունքներով, սոցիալական խնդիրներով և մտքներով չի անցել անգամ, որ մի պահ կարող է լինեն իշխանության մեջ և այդ պատասխանատվությունն իրենց վրա մնա: Դրա համար իրենց թիվ մեկ խնդիրն է դարձել Արցախին դարձնել բանակցային հիմնական կողմ, որպեսզի իրենք այդ պատասխանատվությունից դուրս գան»,- նշեց Երվանդ Բոզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

