Հայաստանի երկրորդ նախագահին չի կարելի մեղադրել «Մարտի 1»-ի գործով այն տեսակետից, ինչ տեսակետից դա արվում է․ Մանուկյան
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի կարելի մեղադրել «Մարտի 1»-ի գործով այն տեսակետից, ինչ տեսակետից դա արվում է։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հանրային քննարկումների շրջանակում հայտարարեց «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նա նկատեց, որ Քոչարյանի գործով շատ բան է ասվում, այդ թվում եւ այն, որ դա անձնական վրեժ է, այն, որ դա միջոց է ազատվել այն մարդկանցից, որոնք կարող են իրենց չեզոք կարծիքն ասել ղարաբաղյան հարցի մասին։
«Կարծում եմ, որ կա նաեւ պոպուլիզմի տարր իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով այն, որ հասարակության մի որոշակի մասը տրամադրված էր Քոչարյանի դեմ»,- ընդգծեց Մանուկյանը։

