Փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները
Դիտել նաև
Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդականն է
Կադրեր՝ Երևան-Գյումրի ճանապարհի ողբերգական վթարից
Ավտովթարի է ենթարկվել Պետրոս Ղազարյանը. մանրամասներ
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ
Երևանում տրոլեյբուսի վթարված գծերը վերանորոգելիս 2 աշխատակից ընկել են մոտ 4 մետր բարձրությունից․ Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել։
Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին, այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր երջանկահիշատակ հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն սրբապղծված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ռշտունին, ով նույնպես փաստաբան է, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

