Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի խորհրդականն է

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատվածին, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ, հայտնում է ՆԳՆ–ն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է։