«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Ինչո՞ւ է վարչապետի աներորդին զանգեր ու միջնորդություններ անում գործարարներին

168.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, պատգամավորական գործունեությունից չբխող նոր պարտականություններ է ստանձնել։ Ասում են՝ ակտիվ զբաղվում է «Նոր Հայաստան» նորաբաց հեռուստաընկերության (ՀԸ) PR-ով։

Խոսվում է, որ այսպիսով իշխանության ջանքերն ուղղված են այս հեռուստաընկերության պոտենցիալը հզորացնելուն, որ մրցունակ դառնա ու 2021 թվականին ի վիճակի լինի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող ալիքներից մեկը դառնալ՝ «Շանթ» հեռուստաընկերության, Հանրային հեռուստաընկերության և զուգահեռ այլ կապուղիներից թողարկվելիք Հանրային հեռուստաընկերության ևս 4 բազմաժանր ալիքների կողքին։ Ինչպես հայտնի է՝ իշխանությունները փորձում են փոփոխություններ անել ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։ Օրենքի նախագիծն ընդունելուց հետո եթերում կլինի միայն Հանրային հեռուստաընկերությունը։ Այսինքն՝ հեռուստատեսության աշտարակից միայն Հանրային է սփռվելու՝ իր հինգ ալիքներով, ինչը ենթադրում է, որ այսօր եթերում եղած շուրջ 17 հեռուստաալիքներն այլևս չեն լինի։

Ինչպես հայտնի է՝ MO TV MEDIA HOLDING-ն այլևս «Օրինաց երկիր» կուսակցությանը չի պատկանում, այն վաճառվեց, և «Նոր Հայաստան» անունով վերաբացված ՀԸ-ն ամերիկաբնակ Բագրատ Սարգսյանն է գնել, մյուս գործընկերոջ մասին շշուկներն իշխանական ինչ-որ գործչի մասին են հուշում։

Մեր տեղեկություններով՝ սկզբում իշխանությանը մոտ կանգնած գործարարներից մեկն էր խոստացել ֆինանսական ներդրումներ անել, սակայն ավելի ուշ՝ լսելով, թե որքան ներդրում պետք է անի, խուսափել է։

Նկատելի է, որ «Նոր Հայաստան» ՀԸ-ն գործում է պրոիշխանական դաշտում և ակնհայտորեն վայելում է իշխանությունների աջակցությունը։

Փաշինյանի աներորդին անձամբ զանգեր է անում միջինից բարձր խավի մի շարք գործարարների, խնդրում-հորդորում է նրանց՝ 3-20 մլն դրամանոց գովազդային փաթեթներով տեղափոխվել «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն։

«Ընդ որում, ամենաշռայլ գործարքը, սպասվածի համաձայն, Սամվել Ալեքսանյանի հետ է կնքվել»,- հայտնում է աղբյուրը։

«Ես պարբերաբար հետաքրքրվում եմ «Նոր Հայաստան» հեռուստաալիքի ռեյտինգով, որովհետև տնօրենն իմ ընկերն է, ինձ հետաքրքրում են Էդգար Ավագյանի գործունեության հաջողությունները՝ որտեղ էլ նա լինի, նույն կերպ հետաքրքրվում էի, երբ տասը տարի առաջ նա տնօրինում էր «Արմենիա» կամ «Կենտրոն» հեռուստաընկերությունները»,- իր և «Նոր Հայաստան» հեռուստաընկերության կապի մասին պարզաբանեց Հրաչյա Հակոբյանը։

Ապա, թե՝ «Էդգարն իմ լավ ընկերն է 1994 թվից ու նաև երեխաներիս կնքահայրը, ենթադրում եմ՝ մեր միջանձնային ջերմ հարաբերությունների մեջ են մարդիկ ինչ-որ ենթադրություններ արել, բայց ես բիզնես հետաքրքրություններ չունեմ, վստահեցնում եմ, Յոնջլաղում չեմ կառուցում մեծ առանձնատուն, Սամվել Ալեքսանյանից նվերներ ևս չեմ ստացել, ինչպես պաբերաբար խոսվում է իմ մասին»։

Էդգար Ավագյանն էլ, իր հերթին՝ գրեթե նույն պնդումն է անում՝ վստահեցնելով, որ Սամվել Ալեքսանյանի կառուցած «Մեգամոլի» գովազդը եկել է հեռուստաընկերություն գովազդի բաժնով ու ոչ միջնորդավորված:

«Բնականաբար, կոմերցիոն գաղտնիք է մեր գովազդատուների քանակն ու բյուջեները, հետևաբար՝ հրապարակման ենթակա չէ, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ մենք առնչություն չենք ունեցել, մեզ հետ աշխատում է իր հետ փոխկապակցված «Մեգամոլը», բայց նենց չի, որ իրենց գովազդները միայն մեր մոտ են ակտիվ պտտվում, «Մեգամոլի» հոլովակները կան տարբեր հեռուստաալիքներում։ Իսկ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իմ ընկերն ա ուղղակի, ինչի՞ են ուզում Հրաչին կապել «Նոր Հայաստան» հեռուստաալիքի հետ, ինքն այս հեռուստաընկերության հետ առնչություն չունի։ Հրաչի հետ մենք առօրյա ընկերներ ենք, հաճախ են մեզ միասին տեսնում, դրա համար երևի փորձում են ասոցիացնել կամ դրանից որոշակի դատողություններ անել»,-168.am-ի հետ զրույցում լուրն այսպես պարզաբանեց նորաբաց հեռուստաալիքի խորհրդի նախագահ Էդգար Ավագյանը։

Որպես հավաստիացում՝ Էդգար Ավագյանը հիշեցրեց հեռուստաընկերության նոր բաժնետերերի հանգամանքը, թեև խուսափեց նրանց ով լինելը գաղտնազերծել։

««Նոր Հայաստան» հեռուստաալիքի բաժնետերերից մեկը «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Բագրատ Սարգսյանն է, մյուսի անունը հրապարակելու իրավունքը ես չունեմ, պետք է իր թույլտվությունը լինի»,-նշեց ՀԸ ղեկավարը՝ բացառելով վարչապետի աներորդու կապը հեռուստաալիքի հետ։

«Իմ ընկերն ԱԺ պատգամավոր է և մասնավոր գործունեությամբ չի կարող զբաղվել»,-վարչապետի աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մասին ասաց Էդգար Ավագյանը։

Էդգար Ավագյանը, հիշեցնենք, նախկինում «Արմենիա» և «Կենտրոն» ՀԸ-ներն էր ղեկավարում, այսօր, ասում է՝ մեծ սպասելիքներով՝ ձգտում է «Նոր Հայաստան» ՀԸ հաղորդումների ցանցը բարելավել, գովազդատուների հետ ակտիվ համագործակցել, որ ՀՌԱՀ-ի կողմից 2021-ի հաղթող կապուղիներից մեկը դառնա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>