Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

«Ժողովուրդ» օրաթերթի վրա հարձակման պատասխանատուն իշխանություններն են

Ես ներողություն եմ խնդրում, եթե «ժողովուրդի» վրա հարձակման մասին խոսելով շեղում եմ ղարաբաղյան օրակարգից, սակայն ազատ մամուլին լռեցնելը անուղղակի կապ ունի նաև ղարաբաղյան հարցի լուծման իշխանությունների մեթոդաբանության հետ, քանի որ վախեցած մամուլը չի խոսի իրականության մասին, այլ կասի այն, ինչ կթելադրեն իշխանությունները։

Եթե անգամ իշխանությունները չեն հարձակման ուղղակի պատվիրատուն, ապա նրանք են պատասխանատու ատելության խոսքի եւ բռնության կոչերի այն մթնոլորտի համար, որտեղ կատարվեց հարձակումը։ Պատահական չէ, որ հենց հարձակման օրը Նիկոլ Փաշինյանը կրկին բռնությամբ սպառնաց այն միֆական կոռուպցիոներներին, որոնց 1,5 տարի է, չի կարողանում պատասխանատվության ենթարկել, իր խոսքը համեմելով գաստրոնոմիական բռնության այլաբանություններով։
Հարձակվողները համոզված են, որ իրենք իշխանությունների քիմքին հաճո արարք են կատարում, եւ եթե չպարգեւատրվեն, ապա առնվազն չեն պատժվի։ Հիշենք «Հայելու» վրա հարձակվողներին, ովքեր ոչ միայն չեն թաքնվել, այլ սոցցանցերում հպարտանում են իրենց գործողությամբ։

Չեմ կարծում նաեւ, թե սա հատուկ ծառայությունների կամ ոստիկանների ձեռքի գործն է, թե նրանք ուզում էին ինչ-որ ինֆորմացիա գտնել։ Բնականաբար, նրանք ունեն այդ ինֆորմացիան, պարզապես նեղելով «Ժողովրդի» խմբագրին, ուզում են, որ այդ ինֆորմացիան որպես ցուցմունք ձեւակերպվի։ Նաեւ՝ նրանք ունեն շատ ավելի նուրբ ու կոռեկտ մեթոդներ, եւ կարող էին համակարգիչներից այնպես հանել անհրաժեշտ տեղեկությունները, որ ոչ մի աղմուկ չառաջանար։
Եվ իհարկե, սա ինչ-որ առանձին անհատների ու խուլիգանների կամ հուսահատ նարկոմանների ձեռքի գործը չէ, այլապես նրանք իրենց հետ կտանեին այնտեղ եղած գումարը եւ արժեքավոր իրերը։

Կատարվածի նպատակը ազատ մամուլին ահաբեկելն է, ցույց տալը, թե ինչ է լինում խմբագրությունների հետ, երբ նրանք չեն համագործակցում իշխանությունների հետ։ Երկրում համատարած ձերբակալությունները եւ ահաբեկման այլ գործողությունները, որոնք նպատակաուղղված են վախի մթնոլորտ ստեղծելուն, հաշվի չեն առնում պարզ բան՝ կան մարդիկ որոնք կարող է չվախենան իշխանությունների նման գործողություններից եւ շարունակեն կատարել իրենց մասնագիտական գործը, կամ իրականացնել իրենց քաղաքացիական պարտքը։

Ամբողջովին սատարում եմ «Ժողովրդի» կոլեկտիվին, համոզված եմ, որ նրանք ամուր կորովով են դիմագրավում այս փորձությունները։ Իսկ իշխանություններին challenge եմ նետում՝ եթե նրանք շատ արագ չբացահայտեն այս հանցագործությունը, ապա այն իրենց կողմից է կազմակերպված, եւ հանցագործության դեմ պայքարի, ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու մասին խոսքերը լրիվ փուչ են, կամ վերաբերվում են ոչ թե հանցագործներին, այլ միայն քաղաքական հակառակորդներին։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>