Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Արամ Զավենիչը առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացման համար պատասխանատու դարձնել ... հայ ժողովուրդին

Սովորաբար բացարձակ Չարի ու Բարու ներկայացուցիչներ լինում են միայն հեքիաթներում: Հեքիաթը նման էպատաժային կերպարներով փորձում է սովորեցնել երեխաներին Բարու և Չարի գործերի մասին: Բնականաբար, հեքիաթներում բախվելով Չարն ու Բարին, վերջում հաղթում է Բարին: Այդպիսին է հեքիաթի կառուցվածքը, որպեսզի երեխան մեծանա և ձգտի բարի գործեր կատարել և հավատա, որ վերջում Բարին է հաղթելու: Սակայն իրական կյանքում շատ քիչ է լինում, որ մարդիկ բացարձակորեն կա՛մ բարու, կա՛մ էլ  չարի շահերն են պաշտպանում:

Իրական կյանքում երևույթներն ավելի բազմաշերտ բնույթ ունեն:

Սակայն լինում են նաև բացառություններ: Օրինակ Հիտլերը, Մուսսոլինին և նմանատիպ գործիչները համարվում են Չարի ներկայացուցիչներ, և այդ ընկալումը տարածված  է (տիրապետում է) աշխարհով մեկ:

Հայաստանյան պատմության մեջ էլ գրեթե բոլոր գործիչները միանշանակ ընկալում չեն ունեցել:

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Հրանտ Բագրատյան այս շարքը կարելի է շարունակել: Այս մարդիկ չունեն միանշանակ ընկալում: Նրանք բոլորն ունեցել են բացասական և դրական կողմեր և, հետևաբար, հանրության մի մասը իրենց համարում է, ավելի դրական, իսկ մյուս մասը՝ ավելի բացասական:

Բայց կան գործիչներ, որոնց մասին որևէ դրական խոսք ասել հնարավոր չէ: Դրանցից է  Արամ Զավենիչը: Այս մարդու մեջ կուտակվել է անսահման չարություն բոլորի նկատմամբ, Ռուսաստանի, ղարաբաղցիների, հայ ժողովուրդի:

Սա եզակի երևույթ է, ով հայտնի դարձավ հանրությանը որպես Վազգեն Սարգսյանի եղբայր և տարիների ընթացքում ոչնչացրեց նրա հիշատակը, նրա անցած ուղին:

Այսօր նա շատ լավ գիտի իր իրական ով լինելը և հասկանում է, որ իշխանափոխությունից հետո գալու է իր համար դժոխային ժամանակը, որտեղ նա պատասխան է տալու իր հանցանքների համար:

Նման մարդիկ  էլի կան Հայաստանում, սակայն ոչ ոք հրապարակայնորեն չի խոստովանում, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից:

Միակը, ով առանց վախի զգացումի դա անում է,  քաղաքացի Արամ Զավենի  Սարգսյանն է, ով առաջարկում է Փաշինյանին Հայաստանի  կործանումը փաթեթավորել ԵՄ-ի հետ հանրաքվեով, որպեսզի, ուշադրություն...  «դրա հետևանքների համար պատասխանատվություն կրի  նաև հայ ժողովուրդը...»:

Այսինքն, Արամ Զավենիչը հասկանում է, որ Հայաստանի ոչնչացումն է այն երաշխիքը, որ իրեն չեն դատի: Չկա Հայաստան, ուրեմն Զավինչին ոչ ոք դատարանում մեղադրանք չի առաջադրի:

Սակայն ինչպե՞ս ոչնչացնել Հայաստանը, որ և՛ ինքը, և՛   Փաշինյանը դրսի միջավայրերում կարողանան շարունակել ապրել:

Նա առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացմանը  ներգրավել նաև  Հայաստանի բնակչությանը:

Եթե հայ ժողովուրդին համոզեն, որ ԵՄ-ի հետ ինտեգրվելը լավ բան է, մարդիկ առանց վիզայի կարող են մեկնել Եվրոպա և այլն: Ապա այդ քայլից հետո, երբ, Ադրբեջանը  գրավի Սյունիքը, իսկ հետո՝ ողջ Հայաստանը, դրա պատասխանատուն կլինեն, ոչ միայն Արամ Զավենիչն ու Փաշինյանը, այլև՝ հայ ժողովորդի այն մասը, որն այդ հանրաքվեին դրական է վերաբերվել: Դրանից հետո արդեն Հայաստանի ոչնչացման համար մեղավոր կարելի կլիներ հռչակել, օրինակ ԱՄՆ-ին, ով չոգնեց Հայաստանին,   Ադրբեջանին, ով Մոսկվայի և Իրանի դրդմամբ հարձակվեց դեպի ԵՄ ձգտող Հայաստանի վրա:

Իսկ ի՞նչ վատ առաջարկ է, մանավանդ, որ Հայաստանի ոչնչացումից հա՛մ Արամ Զավենիչը կօգտվի, հա՛մ էլ՝ Փաշինյանը (նրանց դատող չի լինի): Բացի  այդ, պատասխանատվությունը իրենց հետ կկիսի նաև հայ ժողովուրդը ( ժողովուրդը այդ ընտրությոըւնը կատարեց, մենք ինչ մեղք ունենք, մենք հո չէինք պատկերացնում, որ ԱՄՆ-ն չէր կարող զսպել Ադրբեջանի լկտիությունը):

Սա ցույց է տալիս, թե ինչ թունավոր միջավայրում է ապրում Արամ Զավենիչը:

Նրան անգամ բարև տվողներին հետագայում պիտի ֆիլտրացիոն կենտրոններով ստուգել, քանզի սրա թույնի դոզան չի կարող չվարակել մարդկանց:

Պարզապես զարմանալի է, թե ինչպես մարդը կարող է հեքիաթային մակարդակի սրիկա դառնալ:

Համաձայնվեք, որ դա շատ դժվար գործ է, նույնիսկ վատ մարդկանց համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan