Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
23
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները

Արարատ Միրզոյանը մեր վրա է փորձում գցել պատերազմ հրահրելու պատասխանատվությունը

Եվ արդեն ավանդական դարձած բրիֆինգը մարտի դաշտից: Ինչ ունենք. դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը թվիթերի իր էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հրավերը հանդիպել «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում»: Նույն օրը երեկոյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը և փաստացի արգելափակում է Հայաստանը Վրաստանի հետ կապող երկու մայրուղիներից մեկը: Ըստ էության Ադբեջանը հուշում է որ Փաշինյանը պարտավոր է իր պարտավորությունները կատարել:

Անցնում է մոտ 24 ժամ և, բացառապես ֆեյսբուքում բարձրացված աղմուկի արդյունքում, ԱԳՆ խոսնակը բարեհաճում է արձագանքել այդ իրադարձությանը, նշելով, որ «մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ» ու հավելում է, որ «այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», թեպետ, կրկրնում եմ, Տավուշը գնդակոծվել էր հենց նույն օրը երեկոյան նույն իրականության մեջ, բայց ոչ այդքան խաղաղ գործընթացի ներքո: ԱԳՆ-ն ըստ էության որոշել է մրցել Արարատի մարզպետի հետ, բայց ջայլամաբուծության գործում:

Բայց սա դեռ ամենը չէ: Հակագրոհ է սկսում քայլառաստ մեդիան: Ոչ, նրանք, ոչ թե ադրբեջանի գործողությունների դեմ են խոսում ու գրում, այլ այդ ամենի մասին խոսողների դեմ: Դա արվում է նաև ԱԺ նախագահի մակարդակով: Արարատ Միրզոյանն նույն օրը ասում է, որ «Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է»: Թե ինչ բանակացային գործընթացի մասին է նա խոսում, ոչ մեկ չգիտի, քանի օր մինչ օրս ԱԳՆ ու ինքը` «Գանդին», պնդում են, որ բանակցություն չկա: Բայց սա դեռ ամենը չէ, Միրզոյանը նշում է, որ «նախ և առաջ հայկական կողմը պետք է հաշվի առնի իր քայլերի՝ պատերազմի հանգեցման հավանականությունը»: Ով չհասկացավ, ասեմ՝ սա մեզ ուղղված մեղադրանք է: Այս իձիոտը մեր վրա է փորձում գցել պատերազմ հրահրելու պատասխանատվությունը: Պատասխանատուն ոչ թե Ադրբեջանին քաջալերող ԵԱՀԿ-ն է, ոչ թե իրենց ապիկար արտաքին քաղաքականությունը այլ մենք: Նա ուզում ա ասի՝ կարգավորման մասին հարցեր մի տվեք, թե չէ պատերազմ... Բայց սա էլ դեռ ամենը չէ, նա նաև ասաց, որ «անվտանգության հարցերում Հայաստանն ունի հստակ տեսլական»: Ո՞րն է այդ տեսլականը, նա չասեց: Մեր կողմից առաջարկվող ռազմական փոխգործակցության պայմանագրի առկայությունը, ինչպես տեսնում եք, նրանք համարում են ոչ թե անվտանգության տեսլական, այլ պատերազմի հրահրում: Իրենց տեսլականն Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի անհեթեթ ու իրարամերժ ելույթներն ու քայլերն են:

Հենց այս գիծն էին պահում քայլառաստներին սպասարկող քարոզիչները: Ու միայն Անվտանգության Խորհրդի Քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ մնաց բարձրունքի վրա: Նա հրապարակավ հայտնեց մեզ, որ այս օրերին Վեներան, Սատուրնը, Յուպիտերը, Արևը և Մերկուրին մի «գծի» վրա են շարվել։ Համաձայնեք դժվար է սրանից ավելի բարձր գտնվել: «Հայրենասիրությունը պետք չի դաստիարակել» հայտնի մտքի գոհարի հեղինակը հենց այս իրադարձությունը համարեց արժանի մեր ուշադրությանը:

Իսկ մենք մեր ստոր մակարդակի վրա արդեն երրորդ օրն է սպասում ենք ԱԳՆ-ին ուղղված մեր նամակի պատասխանին, որում մենք փորձեցինք օգտվել իրենց խոսնակի ընձեռնած հնարավորությունից ու հրավիրել նախարարին փակ քննարկման: Ու այն փաստը, որ նրանք նույնիսկ նման մանր ու աննշան նամակին պատասխանելիս չեն կարողանում արագ կողմնորոշվել, ինձ հուշում է, որ մեզ աղետալի օրեր են սպասվում:

Ու եթե ձեզ թվում է, որ Ալիևն առանց ԵԱՀԿ-ի դաբրոյի կարար ժամերով Վրաստանի հետ ճանապարհ փակեր դուք չարաչար սխալվում եք: Ասեմ ավելին, հենց ԵԱՀԿ-ն էլ ասել է, որ ոչ միայն կրակի, այլ կրակի հենց Հայաստանի վրա, քանի որ Արցախի միջադեպերը Փաշինյանը բարեհաջող գցում է արցախցիների վրա: Բայց նույնիսկ ստեղ մեր Գանդին խորամանկ գտնվեց ու ադրբեջանցիքին ու միջազգային հանրությանը չախեց` գնդակոծման մեղքը գցելով Հայաստանում` իր ընդդիմության վրա: Նրանց վրա ով քսան տարի շարունակ փորձում էր հող հանձներ, բայց նույնիսկ դա չէր կարում նորմալ աներ:

Փաստացի մոտ երկու տարի առաջ կար` Մարտի 1-ի զոհերի արյան վրա իր ձեռքերը տաքացրած մի քաղաքական դիակ: Այս դիակը իր քաղաքական դագաղի մեջ վերջին մեխը մեխեց, երբ իր երկու գործընկեր կուսակցությունների հետ միասին մի քանի հարյուր մարդով թանկացման դեմ բողոքի ցույցի դուրս եկավ: Սակայն, երկու ամիսն անց, ստացավ հարություն առնելու և Գանդիացվելու հնարավորություն և նույնիսկ աչքը չթարթեց սատանայի հետ պայմանագիր կնքելիս: Հիմա Սատանայի խմբի համանախագահները պահանջում են իրենց հասանելիք վճարը... իսկ այս սրիկան փորձում է մեղքը այլոց վրա բարդել, և այս անգամ ձեռքերը տաքացնել արդեն հազարավոր անձանց արյան վրա: Փորձը ունի... որտեղ տասնն, այնտեղ էլ` հազարը: Վերջիվերջո մոտ մեկ միլիոն ադրբեջանցի «վերադարձնելը» իրենց «հայրենի» հող շատ կարևոր մարդասիրական հարց է: Թե չէ` ոչ Նոբելյան կտան, ոչ էլ նույնիսկ անվտանգությունը կերաշխավորեն թոշակի գնալիս:

Հ.Գ. ենթադրում եմ, որ մեր ԱԳՆ-ն իր մոտ չի հրավիրել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին, չի դիմել ոչ ԵԱՀԿ, ոչ էլ ՀԱՊԿ, քանի որ` դե ակնհայտ է, որ ոչ թե Ադրբեջանն է պատերազմ հրահրում, այլ մենք` ընդդիմադիրներս: ԵԱՀԿ-ն ու ՀԱՊԿ-ը ի՞նչ կապ ունեն ստեղ: Ստեղ պիտի ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ու իրենց կից խուլիգաններն ու կրիմինալիտետը զբաղվեն:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>