Դոնալդ Թրամփը ենթարկվեց իմպիչմենտի. Տեսանյութ
Դիտել նաև
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով, վկայում են քվեարկության արդյունքները:
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:
ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը միայն երկու անգամ է պաշտոնանկության գործընթաց սկսել՝ 1868 թվականին Էնդրյու Ջոնսոնի դեմ և 1998-ին Բիլ Քլինթոնին դեմ, սակայն Սենատն արդարացրել է երկուսին էլ:
Zham.am

