«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչներ` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ 

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպմանը չի հրավիրվել, թեև նա ևս հայտարարել է, որ որպես նախագահի թեկնածու մասնակցելու է ընտրություններին։ Թե ինչու Վիտալի Բալասանյանը չի հրավիրվել հանդիպմանը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․ «Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»։

Վարչապետի խոսնակի հայտարարությունը մեկնաբանելու համար Yerevan.Today-ը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է։

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը և ո՞ւմ գործունեությունն է քայքայիչ։ Եկեք վերլուծենք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ Փաշինյանի այս խոսքերը նախ փակուղային են բանակցությունների համար։ Բացի այդ, Արցախը Հայաստան չէ և վերջ, Արցախն Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան։ Փաշինյանի նաև այս հայտարարության պատճառով է, որ որոշ վայ գործիչներ ու քաղաքացիներ բեմ են բարձրանում ու հայտարարում Արցախը Հայաստանի մարզ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Հայաստանը բանակցությունների կողմ է»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեսակետն է առաջ բերում, որից մինչ նրա գալը Հայաստանի և Արցախի բոլոր իշխանությունները փորձել են խուսափել։ Նա սրանով Հայաստանի դիվանագիտությունը դնում է պաշտպանվողի վիճակի մեջ։ Հայաստանը, թե’ հակամարտության, թե’ բանակցությունների կողմ չէ ու չի եղել. կողմերն են եղել և կան Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով»։

Վիտալի Բալասանյանն ասում է, որ նախ՝ գոյություն չունի Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ․ կա միասնական հայ ժողովուրդ՝ Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում, որին, սակայն, անընդհատ փորձում են տարանջատել նախ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի քաշումը Հայաստանի ա՛յս և առաջին իշխանության գործելաոճն է։

Վիտալի Բալասանյանը նաև ասում է, որ չի կարող Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող ղեկավարը հայտարարել խնդիրն Ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով լուծելու մասին, նրան թույլ չի տա հայ ժողովուրդը։ Որովհետև մենք՝ պատերազմով անցած մարդիկս, գիտենք, թե ինչ է նշանակում խնդիրը թշնամու համար ընդունելի տարբերակով լուծում։ Դա չեն հասկանա մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ վարել են դասալիքի կյանք։

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունում է Ահաբեկչական խմբավորման անդամներին, փակ զրույց ունենում։ Իսկ մինչ այդ՝ նրանց ազատ է արձակում բանտից, թույլ տալիս, որ հիմնեն կուսակցություն, մասնակցեն ԱԺ ընտրությունների ու անգամ՝ տարածվեն Արցախում, օր ու մեջ ասուլիս տան, եթերներում հայտնվեն ու հայտարարեն, որ պատրաստ են նորից այդ քայլին՝ ահաբեկչության գնալ։

Վիտալի Բալասանյանը, որպես 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի ահաբեկչությունը հաջողությամբ չավարտելու և ահաբեկիչների հանձման գործում մեծ դերակատարում ունեցող մարդ, ասում է, որ ահաբեկիչներին հովանավորողը, նրանց վրա հենվողը, ահաբեկիչներին դատ ու դատաստանը չավարտած ազատ արձակողը ոչ այլ ինչ է, քան նրանցից մեկը, առնվազն` համախոհը։

Նիկոլ Փաշինյանի ցուցումով կալանավորվում են, հետին պլան են մղվում Արցախյան պատերազմի հերոսները, ազատության դրոշակակիր է դառնում ԼԳԲՏ համայնքը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության անունից, բայց միանգամից թշնամի է հռչակում նրանց, ովքեր հանդես են գալիս իշխանությանն ուղղված առողջ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանի ցուցումով փորձում են խուզարկել Արցախի հերոսի ավտոմեքենան՝ առանց որևէ օրինական հիմքի։ Ու ապօրինի քայլը մնում է անարձագանք։

Ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը․ ասում է՝ այն էլ պատերազմող երկրում, բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիր ունեցող երկրում շռայլություն է նման դիլետանտ ղեկավարների առակայությունը։ Վիտալի Բալասանյանն ասում է, որ երկիրը փորձադաշտ չէ, չենք կարող թույլ տալ, որ մեզ իշխեն բանակից փախած, պատերազմը չտեսած ու այն չպատկերացնող, հայկականությունից հեռու ու Սորոսի պուլտով կառավարվող մարդիկ։ Վիտալի Բալասանյանն ասել ու կրկնում է, որ բոլորին չէ, որ կարող ես փռել ասֆալտին և այդպես շարունակելու դեպքում մի օր ինքդ ասֆալտին կփռվես։ Վերջապես, Վիտալի Բալասանյանն ասում է, որ իրավունք չունի հեղափոխական վարակը տարածվել Արցախում, քանի որ դա կործանարարար կլինի մեր երկրի համար։ Հեռու պահեք ձեր ձեռքերն Արցախից։

Վիտալի Բալասանյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու քաղաքականությունը։ Սրա դեմ պայքարել է Վիտալի Բալասանյանը, պայքարել են Հայաստանում, Արցախում և աշխարհով սփռված հայորդիները ու պայքարելու են միշտ։ Այս պայքարի համար Նիկոլ Փաշինյանին հակառակորդ են Վիտալի Բալասանյանը, Արցախցիները, Հայաստանցիներն ու Սփյուռքը։

Ավարտեմ խոսքս՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, նրանից հանրության՝ արդեն կայծակնային տեմպերով հիասթափությունը ցույց է տալիս՝ շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի համար ընդունելի կամ այսպես ասած՝ «սրտի թեկնածուն» չեմ։ Դա էլ ավելի է մեծացնում իմ հաջողության շանսերը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>