«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
27
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Պատերազմ Արցախում
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի, որևէ ոլորտում էական աճ չունենք. Արթուր Խաչատրյան

Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի, չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ լինեն, հստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին քաղաքականության բնագավառում հաջողություններ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ չբացառելով, որ իշխանությունները կարող են հեռանալ և արտահերթ ընտրություններ լինեն: Անդրադառանալով դիտարկամանը, թե ինքը կիսում է այն մտահոգությունները, որ իշխանություններն իրենց պահում են տնվորի նման` ժամանակավորի հոգեբանությամբ և երկրի ցավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում, ասաց.

«Չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչպիսի հոգեբանություն ունեն, բայց գործողություններից պարզ է, որ կոմպետենտությունը շատ ցածր մակարդակի վրա է: Որևէ ոլորտում էական աճ չունենք: Մասնավորապես, տնտեսական քաղաքականության առումով, երբ հրապարակվեց առաջին երեք քառորդների հնայի աճը, տեսանք, որ աճ ասածը հիմնականում պայմանավորված է առևտրով և ծառայություններով, բոլորս էլ հասկանում ենք, որ ստվերում գտնվող մանրածախ առևտրի հաշվին է եղել, տալիս են ՀԴՄ-ներ, ստվերից դուրս են եկել, եթե սա հանենք` կտեսնենք, որ աճ գոյություն չունի: Խոսում են մոնոպոլիաների կազմաքանդման մասին, երբևիցե որևէ մեկը չի ասել, թե որ մոնոպոլիան է կազմաքանդվել: Իշխանություններն ասում էին, որ իրենց նպատակը ներառական տնտեսական աճն է, չեն խոսում` ապահովե՞լ են, թե՞ ոչ»,-նշեց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ բոլոր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան. «Մյուս խնդիրը, որը մենք տեսանք, Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր, երբ սփյուռքը չճանաչելու հետևանքով ունեցանք բավականաչափ ցածր նվիրատվություն, այսինքն` սփյուռքահայերի սերն առ հայրենիք չի նվազել, բայց մարդիկ պարզապես չգիտեն, ինչպես աշխատեն սփյուռքի հետ: Դա ուղղակի հետևանք է նրան, որ սփյուռքի նախարարությունը լուծարվեց և փոխարենն ստացվեց ընդամենը մի հանձնակատարի պաշտոն:

Մյուս խնդիրը, որը տեսնում ենք, կրթության ոլորտում է: Փոխանակ անդրադառանան կրթության առաջընթացը խոչընդոտող հարցերին, Հայոց լեզի կարգավիճակն են փորձում փոխել` պարտադիրից անցնեն կամընտրականի, ինչն արհեստածին օրակարգ է. ուսանողներին երբեք Հայոց լեզուն չի կարող խոչընդոտել, որ լավ մասնագետ դառնան, անհասկանալի է մշակութային քաղաքականությունը, այդպես էլ հասկանալի չդարձավ` «Հուզանք ու զանգ» միջոցառումը ֆինանսավորելով իշխանություններն ի՞նչ մշակութային քաղաքականության ջատագով են, ի՞նչ ուղերձ էին հղում: Կամ, վերջին դեպքը, քաղաքապետարանին նվիրաբերած աղբատար մեքենանաների վերաբերյալ, սկզբից իշխանությունները խուսափում էին ներկայացնել, հետո պարզվեց նվիրատվությունները տրվել են թույլտվությունների դիմաց»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ հստակ է, որ հասարակության համերաշխությունը երբեք ավելի ցածր մակարադակի վրա չի եղել, քան այսօր, «սիրո և համերշխության» հեղափոխությունից հետո հասարկության բաժանարար գծերը սրվել են:

Ըստ նրա՝ դատական համակարգի անկախության խնդիրներն էլ լուծելու փոխարեն փորձում են դատական համակարգը ենթարկեցնել իշխանություններին, վերջիվերջո ամեն ինչ շուռ է գալու իրենց դեմ, ինչի համար պատասխան են տալու հետագայում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ իշխանություններին քննադատում են, նախորդների հետ են կապում՝ ասելով, որ իրենք չէ, որ պիտի խոսեն:

«Որևէ մեկն իշխանություններին թույլ չի տվել ասել՝ ով պետք է խոսի, ով պետք է լռի: Մենք թույլտվություն չենք հարցնելու, երբ խոսենք, ինչքան խոսենք ու ինչի մասին: Մենք այս երկրի զարգացման մեջ ներդրում ունեցող քաղաքան ուժ ենք, իրենք ի՞նչ ներդրում են ունեցել: Եթե իշխանությունների մոտ ռացիոնալ ինչ-որ բան մնացել է, քննադատությունների հետ պետք է հաշվի նստեն, ընդդիմադիրները երկրի թշնամին չեն, սրտացավությունից դրդված են քննադատություններ անում»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>