«ԲՀԿ»-ն Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասով դիրքորոշում կներկայացնեն քննարկումից հետո
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով կրթական ոլորտին՝ ասաց, որ բազմաթիվ խնդիրներ, լուրջ մտահոգություններ ունեն կրթական համակարգի մասով: Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ ստացել են դաշնակցական երիտասարդների դիմումը: Բայց դեռևս չեն քննարկել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով.
«Նախարարի հրաժարականի նպատակահարմարության մասին հարցը քննարկելուց հետո մեր դիրքորոշումը կներկայացնենք»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ նկատեց, որ 2020թ. բյուջեի նախագծի մասին իրենց դիրքորոշումն արդեն հստակ ներկայացրել են: Նրանք բացասական վերաբերմունք ունեն:
Zham.am

