Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են
Դիտել նաև
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել
Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն այդպես էլ չլուծեց ավտոներկրողների խնդիրը։ Այս օրերին մենք պարբերաբար ավտոներկրողներից բողոքներ ենք ստանում, որ կատաստրոֆիկ հերթեր են գոյացել Գյումրիի ավտոմաքսատան տարածքում։
«Այսօր առավոտյան 8։10-ին արդեն 220 ավտոմեքենա էր հերթի մեջ։ Հերթը ձգվում էր 1 կմ 200 մետր»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց մեզ զանգահարած ավտոներկրողը։ Նրա խոսքով՝ վատն այն է, որ շատ դանդաղ է սպասարկումն իրականացվում։
1.5 ժամում 1-2 մեքենա է մաքսազերծվում. «1-1.5 ժամում 200 մետր առաջ չենք գնում։ Սարսափելի վիճակ է։ Այսպես հնարավոր չէ։ Արդեն տարեվերջ է, ներկրվող մեքենաների թիվը հասկանալիորեն ավելացել է, բայց սպասարկման որակը, արագությունը չի փոխվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

