Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Պատերազմ Արցախում
Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով» Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

Անի Սամսոնյանն առաջարկում է փակել ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ.

«1. Առաջարկում եմ փակել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը (ԱԱԾ մեկուսարան):

Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։

2. Առաջարկում եմ վերջնականապես փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Հիմնավորում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պիտանի չէ շահագործման՝ չնայած ներկայումս իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Փետրվարի 12-ին իմ հարցին ի պատասխան խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ հիմնարկի փակման ծրագրի մասին՝ ժամկետները թողնելով անորոշ։

3. Առաջարկում եմ ապահովել Զինված ուժերում ոչ մարտական պայմանններում զոհված զինծառայողների ենթադրյալ սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի անաչառ, արագ և պրոֆեսիոնալ քննություն։

4. Առաջարկում եմ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանել անչափահասի մասնակցությամբ քննչական գործողությունների կարգ կամ մշակել հատուկ ուղեցույց անչափահասին հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը՝ կրկնակի վիկտիմիզացիան բացառելու համար (double victimization)։

Հիմնավորում։ Անչափահաս տուժողների կամ վկայի մասնակցությամբ քրեական վարույթի կամ այլ քննչական գործողությունների իրականացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, որը պրակտիկայում չի դրսևորվում։ Իրավական և գործնական օրինակ՝ քննիչների հատուկ վերապատրաստում մեխանիզմների մշակումը կարևոր է հատկապես ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անչափահասների գործերով քննության ընթացքում։

5. Առաջարկում եմ մշակել ռազմավարություն և մշտադիտարկման մեխանիզմներ հանքերի շահագործման շրջակա միջավարյում բնակչության առողջության կենսաապահովման ուղղությամբ:

Հիմնավորում։ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսական գերակա ճյուղ է, որը հանգեցրել է Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտմանն և անապատացմանը և շարունակում է մնալ բնապահպանական գերխնդիր։ Մինչև այսօր ոլորտային պատասխանատու որևէ գերատեսչություն չի իրականացրել հանքարդյունաբերության ազդակիր միջավայրի և համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարական հետազոտություն։ Այնինչ բնակչության առողջության պահպանումը և կենսապայմանների ապահովումը կյանքի իրավունքի անբաժանելի մասն է։

6. Առաջարկում եմ մշակել ծրագիր քրեակատարողական հիմնարկներում գտնվող և ազատազրկման ժամկետը լրացող դատապարտյալներին աշխատաշուկա ինտեգրելու նպատակով։

Հիմնավորում։ Ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման հարցում առաջնային նշանակություն ունի աշխատաշուկայում ինտեգրվելը և արժանապատիվ աշխատելու հնարավորություն ունենալը։

7. Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում ծխող և չծխող կալանավորներին առանձնացնելու ուղղությամբ:

Հիմնավորում։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խախտվում են չծխող անձանց իրավունքները։ Ծխող և չծխող կալանավորները շատ հաճախ պահվում են ընդհանուր խցում, ինչը վտանգում է նաև խաղաղ համակեցությունը և կալանավորների առողջությունը։

8. Առաջարկում եմ մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ հաստատությունների կառավարման ընդհանուր հայեցակարգի։

Հիմնավորում։ Հատուկ հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո, ինչը հանգեցնում է ոլորտի կառավարման անարդյունավետությանը վերահոսկողության վատ իրականացմանը։ Փակ հաստատությունների կառավարման մասով չկա միասնական քաղաքականություն, ինչը հանգեցնում է համակարգում բազմաթիվ չարաշահումների և բացթողումների։

9. Առաջարկում եմ մշակել ազգային ծրագիր աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համար։

Հիմնավորում։ Այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության պայմանները ապահովված չեն։ Աշխատողները՝ ելնելով աշխատանքային պայմաններից, կարող են ունենալ առողջական խնդիրներ և չբարձրաձայնել՝ վախենալով գործատուի հետ կոնֆլիկտից կամ շատ հաճախ չեն կարողանում գործատուին ապացուցել, որ իրենց առողջական վնասի պատճառը աշխատանքային ոչ բարվոք և ոչ նպաստավոր պայմաններն են։

10. Առաջարկում եմ վերանայել փակ հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և ՔԿՀ-երում՝ կալանավորների համար հատկացվող դեղերորայքի քանակը:

Հիմնավորում։ Ինձ ուղղված դիմում-բողոքներից և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի 2018 թ. զեկույցից բխում է, որ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում շահառուներին տրամադրվող դեղերի քանակը չի բավարարում, ինչպես նաև պահվում են ժամկետանց դեղեր։

11. Առաջարկում եմ ապահովել մշտադիտարկում և տեսահսկում ՀՀ պետական սահմանի անցակետերում Մաքսային մարմինների կողմից քաղաքացիների և օտարերկրացիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով։

Հիմնավորում։ Հեղափոխությունից հետո չեն դադարում քաղաքացիների կողմից բողոքները Մաքսային մարմինների չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես բողոքը վերաբերում է անհարկի վարչարարությանը, մաքսակետերում գոյացող հերթերին, կաշառքի ակնկալիքով բյուրոկրատական քաշքշուկը, ստուգումների ոչ իրավաչափությունը։ Պետք է նշեմ, որ շարժական տեսահսկման կիրառումը Ճանապարհային ոստիկանության դեպքում զգալիորեն բարելավեց վերջինիս աշխատանքը և նվազեցրեց, եթե ոչ վերացրեց, կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները։

12. Առաջարկում եմ ձեռնարկել արդյունավետ միջոցներ դպրոցների մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների նիստերը հասարակության համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Հիմնավորում։ Ստանում եմ բողոքներ առ այն, որ դպրոցների Կառավարման խորհուրդները չեն ապահովում որոշումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, չեն տրամադրում արձանագրությունները՝ այդպիսով խախտելով ոչ միայն ծնողների, մանկավարժների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվություն ստանալու ազատությունը, այլև դպրոցի կառավարման սկզբունքները։

13. Առաջարկում եմ հանրակրթական հաստատություններում ներդնել տնօրենի չափանիշների վերանայված և ճկուն համակարգ։

Հիմնավորում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ մարզերում՝ հատկապես սահամնամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է վերոհիշյալ խախտումներին, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ մանկավարժական համապատասխան որակավորման (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթության և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժի սահմանված չափորոշիչների պահպանումը և այս առումով համակարգային մոտեցումը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ փոքր համայնքներում և տարբերակված մոտեցումը բխում է հանրակրթության ոլորտում թե՛ օրինականության պահպանման և թե՛ երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու շահերից։

14. Առաջարկում եմ մշակել նախակրթարաններում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնել Ազգային սննդի ռազմավարական ծրագիր։

Հիմնավորում։ Առավել հաճախակի են դարձել հանրակրթական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը։ Սույն թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում և պարզվել է, որ բոլորում անխտիր կան խախտումներ սննդի անվտանգության հետ կապված։ Երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող այս խնդրից զերծ չեն նաև այլ համայնքների կրթական հաստատություններ, այդ թվում Երևան քաղաքի։

15. Առաջարկում եմ ստեղծել երկամյա ժամկետով մոնիթորինգային խումբ գիշերօթիկ հաստատություններից տուն վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքների վարքագիծը վերահսկելու նպատակով։ Յուրաքանչյուր ընտանիքի կցել սոցիալական աշխատողից (համայնքի կամ մարզպետարանի ներկայացուցիչ), հոգեբանից և ՄԻՊ ներկայացուցչից բաղկացած աջակցող և վերահսկող խումբ։

Հիմնավորում։ Չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 երեխայից, միայն 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում վերադարձը կենսաբանական ընտանիքներ, մյուս բոլորը կարող են ապրել կիրենց ընտանիքներում։ Միևնույն ժամանակ խնդրահարույց են կենսաբանական ընտանիքների տնտեսական հնարավորությունները, ընտանիքում բարոյահոգեբանական և կենցաղային պայմանները։ Չսխալվելու համար անհրաժեշտ են մոնիթորինգային ուժեղ մեխանիզմներ, որպեսզի երեխային ընտանիք վերադարձնելուց հետո վերահսկել իրավիճակը և հետևել արդյունքին։

16. Առաջարկում եմ մշակել ծրագիր ծերանոցների, ծերերի համար նախատեսված տուն–ինտերնատների ընդհանուր և նրանց՝ անհատապես զբաղվածությունը ապահովելու նպատակով։

Հիմնավորում։ Ծերանոցներում առկա է տարեցների զբաղվածության բացակայություն, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Զբաղվածության ծրագիրը (տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչներով) նպաստելու է տարեցների խնամքի և հոգատարության բարելավմանը։

17. Առաջարկում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսել երկու նոր հաստիք՝ համայնքային ներկայացուցչի և մասնագետի։

Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։

18. Առաջարկում եմ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատությունը ապահովելու համար մշակել նոր հայեցակարգ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ քաղաքացիների դիմումներին և նամակներին պատասխանելու նպատակով։

Հիմնավորում։ Բազմաթիվ են բողոքները պետական համակարգի գործունեության վերաբերյալ առ այն, որ քաղաքացիների դիմումները և գրությունները մնում են անապատասխան։

19. Առաջարկում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում թիրախավորել համայնքների ակտիվ եիտասարդությանը ՏԻՄ աջակցությամբ և իրազեկման արշավների միջոցով ձևավորել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ աշխատող կամավորական խմբեր։

Հիմնավորում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն ցանցային իրազեկման արշավները, որոնք պետք է իրականացնել երիտասարդների ջանքերով՝ միաժամանակ կրթելով և ձևավորելով նրանց անհանդուրժողական վարքագիծը ընտանեկան բռնության նկատմամբ», – նշված է պատգամավորի ներկայացրած առաջարկներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>