Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
27
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք

Այս երիտասարդ մարդիկ, որ հայտնվել են ղեկի մոտ, շնչահեղձ եղած՝ ինքնաթիռներից չեն իջնում, բյուջեն վերածվել է տուրիստական բյուրոյի. Վ. Բոստանջյան

«168 ժամ» թերթը գրում է. ««Աղքատ երկրին սազական չէ այս ամենը. միայն մեքենան չէ, միայն առանձնատունը չէ: Մեր այս երիտասարդ մարդիկ, որոնք հայտնվել են ղեկի մոտ, շնչահեղձ՝ ինքնաթիռներից չեն իջնում: Տեսեք գործուղումները. մարդիկ, փաստորեն, բյուջեի հաշվին, այսինքն՝ խեղճուկրակ հարկատուների հաշվին, անիմաստ գործուղումներ, շրջագայություններ են անում: Որոշ մարդկանց համար բյուջեն վերածվել է տուրիստական բյուրոյի»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետի խոսքով՝ գործուղումներն անիմաստ են, մեր երկրի համար դեռևս որևէ օգուտ չկա. «Գործուղումներից հետո մենք տեսնում ենք նկարներ. նկարվեցին Էյֆելյան աշտարակի ֆոնին, Կոլիզեյի ֆոնին… գեղեցիկ սելֆիներ են»:

Ներդրումներ, ըստ նրա՝ գոյություն չունեն. «Ներդրումները տնտեսագիտության մեջ ամենանուրբ, խոցելի կողմերից է: Ցանկացած ներդրող գործունեություն է իրականացնում, որի արդյունքում ինքը պետք է հետո օգուտներ ստանա: Այդ պրոցեսը կապված է բազմաթիվ ռիսկերի հետ: Ցանկացած ներդրող գնահատում է այդ ռիսկերը: Եթե չկան պայմաններ, ոչ ոք հիմար չէ, որ ներդրում կատարի: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ չեմ կարծում, թե որևէ խելոք կարող է իրեն թույլ տալ այստեղ ներդրումներ կատարել»:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանում ներդրողների իրավունքները պաշտպանված չեն. «Գոյություն ունի անօրինաչափ վիճակ, սեփականության իրավունքը չի հարգվում: Հասկանալի է, որ սեփականության ձևավորման հիմքում կարող են լինել նաև կրիմինալ երևույթներ, բայց բոլոր դեպքերում, եթե բռնված չես, գող չես, և չի կարելի գնալ հետ ու ասել՝ դու այսպիսին ես: Կարող ես՝ այսօր այնպես արա, որ կրիմինալ, անօրինական երևույթները բացառվեն կամ հասնեն փոքրագույնի: Բայց, բոլոր դեպքերում, եթե մենք ուզենանք գցել-բռնել, թե ով է սխալ, ով է ճիշտ, ով է օրինական, ով՝ ոչ օրինական, կարող ենք գործնականորեն հասնել մինչև Տիգրան Մեծին»:

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին, ըստ նրա՝ առանց պատճառի է մեղադրանք առաջադրվել. «Սկզբից ձերբակալում են, հետո՝ պատճառ փնտրում, իսկ պատճառը չգտնելու պարագայում էլ մի պատճառ դնում են: Հիմա Հրայր Թովմասյանի նկատմամբ ճակատային հարձակում գոյություն ունի, բոլոր միջոցներն արդարացված են համարում այդ գործը կատարելու համար. է՛լ ծնող, է՛լ Բաբլոյան, է՛լ Բաբայան, և այլն: Կա հանձնարարություն, և մարդիկ կատարում են: Կան գեո-կառավարողներ, որոնք իրենց անունը դրել են գլոբալիստներ, խոշոր հաշվով՝ ասում են, որ մոլորակի վրա ազգություն, լեզու, կրոն չպետք է լինի, այսինքն՝ ցանկալի է, որ լինեն զոմբիներ, որոնց կառավարելը չափազանց հեշտ է: Ես  ենթադրում եմ, որ նման բան տեղի է ունենում ՀՀ-ում»:

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա Վարդան Բոստանջյանը վատ է վերաբերվում. «Ես գիտեմ, որ հայ մարդն իր հազարամյա պատմության մեջ ձևավորել է ընտանիք հասկացություն, հավատ հասկացություն, հարգանք հասկացություն, մեծ և փոքր հասկացություն, և հիմա ենթադրում եմ, որ սա ևս այդ հանձնարարականի մեջ է մտնում: Ամբողջ երկիրն աշխատում է մի բանի վրա՝ ստեղծենք մի բան, որ տղամարդը տղամարդու հետ ամուսնանա, կինը՝ կնոջ: Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Մենք բոլոր ժամանակներում ընտանիքի վերաբերյալ ունեցել ենք իմպերատիվ, տիեզերական մեծ արժեքներ, և այդ արժեքները մեզ ամբողջ ծավալով ու ճակատով թույլ է տալիս, որ գոյատևենք»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա Բոստանջյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մարդ է, և ցանկալի չէ՝ այս պարագայում լինի, մարդ, որը չէր տառապում սենտիմենտալիզմով, հասարակությանը խաբելով, ուներ ղեկավարին բնորոշ բոլոր հիմնական հատկությունները, և այդ ամենի կտրվածքով՝ կարողացել էր ապահովել երկրի առաջընթացը»:

Բոստանջյանի համար հասկանալի չէ տարբեր ոլորտներում իշխանության վարած քաղաքականությունը. «Այն, ինչ կատարվում է, ի օգուտ մեր ազգի չէ: Միայն այն հանգամանքը, որ տոտալ ձևով ուզում ենք հրաժարվել ընտանիքից, հավատքից, և այլն, մենք լրիվ հերոսներին դարձնում ենք թշնամիներ և բոլորի մեջ փնտրում ենք կրիմինալ հետքեր, որևէ մտածող մարդու դուրը կարո՞ղ է դա գալ»:

Հետաքրքրվեցինք՝ հանրության լայն շերտերին արդյոք դա դուր չի՞ գալիս. «Ցանկացած հասարակության մեջ կա մի շերտ, որն ընդհանրապես հակված չէ աշխատելու, ռացիոնալ որևէ գործունեություն իրականացնելու, ինքը, որպես կանոն, նախանձով է տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորի վատն է ուզում և առաջնորդվում է մի բանով՝ ինչքան վատ, այնքան լավ: Հիմա սրանք չեն էլ մտածում, որ լավ ապրեն: ԱՄՆ-ում բոմժեր կան, որոնք պատերի տակ են քնում, որոնց ասում են՝ եկեք, գոնե այստեղ քնեք, դա էլ չեն ուզում: Հիմա նման զանգվածը, որ մասնագիտություն, փեշակ չունեն, լցված են միայն ատելությամբ, նման մարդիկ, իհարկե, պաշտպանեցին ու հիմա էլ պաշտպանում են»:

Նա ընդգծեց, որ ինքն էլ մեծ հույսեր է կապել հեղափոխության հետ, բայց դրանք, ըստ էության, չեն արդարացել. «Մենք ասացինք՝ թող Նիկոլը գա, որ այս հարաբերությունները փոխի, բոլորս տրամադրված էինք: Հիմա անցել է 1.5 տարի և ավելի, և մենք տեսնում ենք, որ լրիվ… սա ո՞նց կարելի է: Ինչո՞ւ ես ինքնաթիռ գնում, ինչո՞ւ ես մեքենա գնում, էս ի՞նչ բաներ եք անում: Հատկապես երկրի ղեկավարը պետք է շատ տարբերություն չունենա իր քաղաքացիների հետ, այդպես պետք է ապրի»:

Հարցին՝ ինչո՞ւ, ինչպես Դուք եք ասում, «չհաջողեց» Նիկոլ Փաշինյանը՝ նա պատասխանեց. «Հայ իրականությունում կան մեծ պոտենցիալով, բարձր կերպարներ, բայց այդ բոլորը մերժված են: Հարաբերությունները սխալ էին, բայց մարդն ուժեղ էր, հանգրվանել էր այնտեղ, չի նշանակում՝ «նախորդ» բառը կպցնելով՝ մարդուն փչացնում են. նման բան ո՞նց կարելի է: Ուժեղ մարդիկ պետք է հայտնվեն տվյալ իշխանության մեջ, և համակարգային մոտեցումը ենթադրում է, որ ուժեղ, կարող մարդկանց չշպրտես մի կողմ, և, ասենք՝ փեշակազուրկներին, իրենցից գոհերին, չկողմնորոշվող, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղ է մայր մտնում… դրանց ինչի՞ ես բերում: Այսօր նայիր քո ԱԺ-ին, նայիր քո կառավարությանը՝ այդ շրջագայող տուրիստներին. այդպես երկիր չի լինում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>