6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
28
Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Պատերազմ Արցախում
6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան

Բայց արժե՞ անընդհատ կրկնել նույնը, եթե կարելի է հնի կենսափորձից ելնելով՝ չկրկնել սխալները և առաջ գնալ

Բեռնար Վերբեր «Աստղային թիթեռնիկ»

«Անհնար է անվերջ փախչել», ահա այսպես է ավարտվում Բեռնար Վերբերի հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Աստղային թիթեռնիկը»: Ստեղծագործությունը պատկանում է գիտաֆանտաստիկ ժանրին, սակայն այն ոչ թե երևակայական էակների մասին է, այլ հենց մեր՝ Երկիր մոլորակի պատվավոր քաղաքացիների մասին, մեր ձգտումների, կյանքի փչացվածության, ագրեսիվ նկրտումների և այդ ամենից փախչելու մասին: Ստեղծագործությունն ուղղված է մեզանից յուրաքանչյուրին՝ որպես ազդակ՝ չփախչել ինքներս մեզնից:


Ստեղծագործության գլխավոր հերոսներն են Իվ Կրամերը և Էլիզաբեթ Մալորին: Իվը գիտնական է, ով հաջողություններ չունենալով ոչ անձնական, և ոչ էլ գիտական կյանքում մատնվում է հուսահատության, և հենց այդ պահին է, որ ծնվում է մի միտք, որը պետք է հեղափոխեր նրա և ևս 144 000 մարդու կյանք: Մի երեկո, երբ միայնակ ձանձրանում էր տանը, նրա սենյակ է խուժում մի գեղեցիկ թիթեռնիկ, որն անընդհատ ձգտում էր դեպի լույսը: Եվ հենց այդ պահին ապացուցվում է այն միտքը, որ բնությունից և կենդանիներից մարդիկ շատ բան են սովորում և դեռ շատ բան ունեն սովորելու: Իվի մոտ ծագում է մի միտք, որ կարելի է ստեղծել մի թռչող նավ, որը, ինչպես թիթեռը, կձգտի դեպի լույսը: Նա կարծում էր, որ հեռանալով Երկիր մոլորակից կազատվի նաև այստեղ գտնվող չարիքներից, ագրեսիվությունից, նախանձից և ատելությունից: Սակայն, ըստ իս, ոչ թե պետք է փախչել մի իրականությունից, որտեղ դու քեզ պաշտպանված ու լիարժեք չես զգում, այլ այդ խոչընդոտները պետք է վերացնել իրականությունից, որոնք խանգարում են քեզ պաշտպանված ու երջանիկ զգալ:


Մյուս գլխավոր հերոսն Էլիզաբեթ Մալորին է, ով թեև մեծ հաջողություններ ունի ծովագնացության մեջ, սակայն նույնը չենք կարող ասել անձնական կյանքի մասին: Նա ծնվել է մի ընտանիքում, որտեղ ծնողները ուղղակիորեն ատում էին իրար և կյանքն անտանելի էր: Էլիզաբեթի դեպի ծովը ձգտումն էլ էլի փախուստ էր իրականությունից, փախուստ դեպի ծովը, ուր, երբեմն խաղաղություն է, երբեմն փոթորիկ, բայց չկա ատելություն: Դժբախտ պատահարից հետո, երբ Էլիզավեթը հայտնվում է Իվի մեքենայի անիվների տակ և դառնում հաշմանդամ, դեռ երկար է տևում այն ընթացքը, երբ Էլիզաբեթն ատելությամբ էր լցված դեպի Իվը: Եվ միայն «փախուստի» ծրագիրն է, որ նրանց միավորում է մեկ գաղափարի շուրջ:

Գաղափարը հետևյալն էր, 144 000 մարդ «Աստղային թիթեռնիկ» կոչվող թռչող նավով հեռանալու են Երկիր մոլորակից: Եվ միայն 1000 տարուց ավել թռիչքից հետո պետք է գտնեն իրենց նոր «տունը»: Այդ ընթացքում, «Դրախտ» կոչվող քաղաքում տեղի են ունենում հեղափոխություններ և պատերազմներ: Մարդիկ շարունակում են սիրել, խանդել, սպանել մեկը մյուսին: Թռչող նավում հայտնվել էին այն մարդիկ, ովքեր ոչ ոք չունեին Երկիր մոլորակի վրա, ովքեր ըստ կազմակերպիչների՝ կատարյալ են: Սակայն, նրանք մոռացել էին մի հանգամանք, որ կատարյալ հասարակություն գոյություն ունենալ չի կարող, որ այդ մարդիկ, ովքեր ուզում են փախչել իրենց սեփական մոլորակից, անպայմանորեն՝ կատարյալ լինել չեն կարող: Իրենք իրենց ծրագիրն անվանել էին «Վերջին հույս», սակայն դժվար է ասել, վերջին հույսն իրեն արդարացրեց, թե վերջնականապես մեռավ:


Այսպես կոչված, կատարյալ հասարակությունը ոչնչով չտարբերվեց Երկիր մոլորակի հասարակությունից, ինչպես այստեղ՝ Երկրում, այնպես էլ այնտեղ՝ Երկնքում,  թռչող նավի վրա, մեկը մյուսից դաժան թագավորներ էին կառավարում, այլասերվածությունը ոչնչով չէր զիջում մեր մոլորակին, արժեքները ոտնակոխված էին ու բարին մի տեսակ մոռացված: Եվ սա էր պատճառը, որ 1200 տարուց ավել ապրելով այդ թռչող նավի վրա 144 000 բնակչությունը, ոչ թե ավելի բազմացավ, այլ նվազելով հասավ ընդհամենը վեցի: Եվ նրանցից միայն երկուսին էր վիճակված հայտնվել նոր մոլորակում ու բազմացնել մարդկությունը: Այդ երկու «բախտավորները»՝ Ադրիանն ու Էլիզաբեթն էին՝ նոր սերնդի վերջին ներկայացուցիչները: Նրանք հայտնվելով նոր մոլորակում, ստեղծում են իրենց կեցութաձևն ու կացարանը: Սակայն, ինչպես մեզ՝ մահկանացուներիս է բնորոշ, առանց վեճ ու կռվի ապրել չենք կարող: Այսպես և Ադրիանն ու Էլիզաբեթն էլ, փեքրիկ վեճից հետո մոռացան, այն դժվարությունները, որոնք հաղթահարել էին միասին և բաժանվեցին: Տարօրինակ է, բայց երբ մի մոլորակում ընդհամենը երկու մարդ են, ի՞նչ իմաստ ունի բաժանվել և ապրել միայնակ...


Որոշ ժամանակ անց, Էլիզը օձի խայթոցից մահանում է և Ադրիանը մնում է միայնակ՝ ամբողջ մոլորակում: Խեղճ Ադրիան... Նա դիմում է մի քայլի, որը բնորոշ է աշխարհստեղծման մեր պատկերացմանը. նա Իվի՝ իր նախահոր օգնությամբ, իր կողոսկրից ստեղծում է Էիան, ով դառնում է Ադրիանի կյանքի փրկությունը: Նա շատ խելացի էր, գեղեցիկ, ուշիմ, սակայն ուներ լսողության խնդիր և երբ Ադրիանը նրան պատմում է Հին մոլորակի՝ Երկրի մասին, Էիան այդպես է վերանվանում մեր հերոսներին՝ Իվին՝ Եվհովա, Էլիզաբեթին՝ Լիլիթ, Ադրիանին՝ Ադամ և իրեն Եվա:


Վերբերը այստեղ տվել է աշխարհստեղծման քրիստոնեական տարբերակի կրկնությունը, սակայն խնդիրը նրանում չէ, որ ծանոթացնի, թե ինչպես է ստեղծել աշխարհը, այլ այն, որ մեզ ակնառու դարձնի այն փաստը, որ մենք անընդհատ փախչելով հայտնվում ենք նույն տեղում և նորից ամեն ինչ ստիպված ենք սկսել զրոյից: Բայց արժե՞ անընդհատ կրկնել նույնը, եթե կարելի է հնի կենսափորձից ելնելով՝ չկրկնել սխալները և առաջ գնալ: Չփաղչել, քանի որ անհնար է անվերջ փաղչել:

Սիլվա Փիլիպոսյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>