14-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել
Նախօրեին մայրաքաղաքում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել` խմելով շուրջ երեք տասնյակ դեղահաբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը 14 տարեկան է, նա ինքնասպանություն գործելու նպատակով «Կոլխիցին» տեսակի դեղահաբեր է խմել:
Վերջինիս դեղորայքային թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխել:
Աղբյուր` Փաստինֆո

