Հրդեհ Սիսիան քաղաքում
Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տնակներ կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:58-ին:
Այրվել է Ո. Մ.-ին պատկանող «Mercedes E190» մակնիշի 22 OL 166 պետհամարանիշով ավտոմեքենայի ետևի նստատեղը՝ մասամբ և ջերմահարվել՝ բեռնախցիկը:

