Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մինչև 7 տարեկան երեխաներն իրավունք ունեն անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալ ինչպես արտահիվանդանոցային, այնպես էլ՝ հիվանդանոցային պայմաններում:
Հավաստագիրը պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին, ներկայացվում է այն բուժհաստատություն, որտեղ իրականացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը:
Հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից երեխայի հոսպիտալացման և հիվանդանոցային ծառայությունների մերժման համար: Նման դեպքերում հավաստագիրը սահմանված կարգով ներկայացվում է հոսպիտալացմանը հաջորդող օրերի ընթացքում:
Մանրամասները՝ ԲունTV-ի տեսանյութում:

