Մանվել Գրիգորյանին կզրկեն «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումից
Արմավիր քաղաքի վաղվա ավագանու նիստում քննարկվելու է «Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից» զրկելու հարցը։
Ինչպես նշել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, դա բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությունն է. «Վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին:
Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո դատարանի որոշման դեմ ակցիաները չեն դադարում։
Zham.am

