Մանդատներից հրաժարված պատգամավորներ չկան. Տիգրան Մուկուչյան
Պատգամավորական մանդատներից հրաժարվելու վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները: Որպես այդպիսին վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հատնել»:
Մեր հարցին ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեռեւս ինքնաբացարկ հայտարարած պատգամավորներ չկան: Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե, երբ է տեղի ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը:

