Ազգային Ժողովը Փաշինյանին չի ընտրի վարչապետ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին, որի արդյունքներով կկազմվի համապատասխան արձանագրություն։ Հենց այսօր պաշտոնապես կհայտարարվի, որ Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված է։ Օրը կարող էր հետաձգվել, եթե ընտրություններին մասնակցող ուժերից մեկը դիմեր Սահմանադրական դատարան:
Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորումից հետո վարչապետ չի ընտրի. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

