Գողը հարեւանն էր
Հունվարի 31-ի գիշերը Զովունի գյուղի նորակառույց ու ոչ բնակելի տներից մեկից գողություն էր կատարվել։ Պատուհանները ճաղավանդակներ չունեին, գողը հարմարեցված գործիքով բացել էր պատուհանը ու հափշտակել ջեռուցման համակարգի 62 մարտկոց։ Ոստիկանները՝ փետրվարի 2-ին, Երեւանի Դավիթաշեն թաղամասից գողացված մարտկոցներով լի տաքսիով հայտնաբերեցին Զովունի գյուղի բնակիչ Սիրեկան Հայրապետյանին եւ բերման ենթարկեցին Ոստիկանության Նաիրիի բաժին։ Տունը, որտեղից գողացել էր մարտկոցները, գտնվում է իր տան հարեւանությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։

