«Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան
27
Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման

Հունվարի 1-ից ցեմենտն էժանանում է. Գագիկ Ծառուկյանը անում է առաջին քայլը

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տնտեսական հեղափոխության առաջին քայլը կատարված է։

«Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ ինչպես գիտենք ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին, առանց որևէ աշխատատեղի կրճատման, բացառապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սարքավորումների արդիականացմամբ հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը կպահպանի բարձր որակը, միևնույն ժամանակ գնային առումով շատ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի ցեմենտի այլ գործարանների արտադրանքի արժեքը:

Ինչպես հայտնի է՝ գործարանում աշխատում են հազարավոր աշխատակիցներ, ինչը ենթադրում է հազարավոր ընտանիքներ:

Պարոն Ծառուկյանը խորհրդի նիստում հայտարարել է, որ սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ամբողջ ծախսը վերցնում է իր վրա և առաջիկա տարում որևէ շահույթ չի ակնկալում: Ծառուկյանի խոսքով, յուրաքանչյուր ոք պետք է դառնա տնտեսական հեղափոխության կրողը՝ իր խոսքը դարձնելով գործ:

Փորձարկվող նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ ներդրվել են, արդիականացվել են գազայրիչները և բոցամուղը փոխարինվել է գերմանական արտադրության բոցամուղով:

Տնտեսական զարգացման հիմնական խթանը, ինչպես գիտեք, շինարարությունն է, և հատկապես՝ բնակարանաշինությունը: Մատչելի ցեմենտ նշանակում է ցածր ինքնարժեքով բնակարաններ ու առավել մատչելի հիփոթեք:

Այսօր համայն հայության ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա, և բոլորս ակնկալում ենք մեծ ներգաղթ:

Արտագաղթած մեր հայրենակիցների զգալի մասը ժամանակին վաճառել են իրենց տներն ու հեռացել հայրենիքից, հաստատվել օտար ափերում և այս ընթացքում նրանց ընտանիքների կազմը ընդլայնվել է: Հայրենիք յուրաքանչյուր վերադարձողի առաջին խնդիրը բնակարանն է, իսկ երկրի տնտեսական առաջընթացի կարևոր հիմնախնդիրներից են հասարակական և արտադրական կառույցների շինարարությունը, ինչպես նաև՝ ճանապարհաշինությունը:

Այսօր տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է, նոր տեխնոլոգիաները ներդրված են, «Արարատցեմենտում» արդիականացված են գազայրիչներն ու բոցամուղը:

«Մուլտի գրուպ» կոնցեռնը հույս է հայտնում, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ«Արարատցեմենտ» գործարանն ունի 110.000 ԿՎ 2 ենթակայաններ՝ կոնցեռնին կտրվի առավել մատչելի գնով հոսանք, քան գործող սակագներն են:

2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Այս քայլը, բնականաբար, մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ:

Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը», - ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>