Էջմիածնի քաղաքապետի անվան հետ կապվող տեսանյութերը պոռնկագրական են. քրգործ է հարուցվել
Դիտել նաև
Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում
Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք
Էջմիածինցիներն Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի կցորդների նկարները նետել են գետնին (տեսանյութ)
«Նույն վստահ տոնով խոսում են և՛ գրքերում առկա QR-ներից, և՛ սարքերը հավաքելուց»․ Բաբկեն Պիպոյան
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը ոստիկանությունը համարել է պոռնկագրական, և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փոխանցեց ոստիկանության լրատվության ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Գաբրիրելյանը հավելեց նաև, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

