ԲՀԿ-ն կներկայացնի ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն. Իվետա Տոնոյան
Դիտել նաև
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է, որ ԲՀԿ-ն առաջիկայում կներկայացնի ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն:
Այս մասին Տոնոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդրանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»:

