Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին
Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Էդվարդ Նալբանդյանը եւ Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարեւորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհդակցությունների անցկացումը:
Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հասցված վնասը, ինչպես նաեւ հանգուցալուծման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:

