«Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան
27
Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման

60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ)

Zham.am-ը շարունակում է իր անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ունեցվածքի հայտարարագիրը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Արարատ Միրզոյանը գրանցել է 7 մլն 150 հազար դրամ դրամական միջոց:

Եկամուտները կազմել են 59 մլն 725 հազար 291 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝

3 մլն 488 հազար 857 դրամ՝ պատգամավորական աշխատավարձ,

7 մլն 846 հազար 434 դրամ՝ առաջին փոխվարչապետի աշխատավարձ,

13 մլն 600 հազար դրամ՝ գույքի օտարումից ստացված եկամուտ,

34 մլն 790 հազար դրամ՝ Հայբիզնեսբանկից ստացված փոխառություններ:

Որպես շարժական գույք գրանցված է 2004 թվականի արտադրության KIA SORENTO մոդելի ավտոմեքենա, որը Միրզոյանի միանձնյա սեփականությունն է:

Արարատ Միրզոյանը գրանցել է 2 բնակարան, որոնցից 1-ը գտնվում է Արշակունյաց պողոտայում և կազմում է 87 քառ. մետր, մյուսը գտնվում է Շինարարներ փողոցում և կազմում է 159 քառ. մետր:

Բնակարանները Միրզոյանը տնօրինում է համասեփականության իրավունքով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պատգամավորական պաշտոնի ստանձման հայտարարագրում Միրզոյանը գրանցել է 3 մլն դրամ դրամական միջոց և 500 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է ստացված փոխառություններից:

Որպես անշարժ-շարժական գույք հայտարարագրված է 2 բնակարան և KIA SORENTO մոդելի ավտոմեքենա:

2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացվել ս/թ մարտի 23-ին, Արարատ Միրզոյանը գրանցել է 4 մլն 732 հազար 850 դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:

Տարվա սկզբում Միրզոյանը ունեցել է 66 հազար 75 դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 297 հազար 865 դրամ:

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 2017 թվականին ստացել է 5 մլն 150 հազար դրամ, որը գոյացել է պատգամավորական աշխատանքից:

Տարվա սկզբում Աբաջյանն ունեցել 250 հազար դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 410 հազար դրամ:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>