Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
Մոսկվան ու Երեւանն ավարտում են Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստումը: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ներկայումս ՌԴ–ն ու ՀՀ–ն ավարտում են փաստաթղթի պատրաստման գործընթացը, որով երաշխավորվում է Հայաստանում օտարերկրյա ուժերի բացակայությունը։
«Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որով կբացառվի այնտեղ օտարերկրյա զինվորականների ներկայությունը: Բացի այդ, ինչ այնտեղ կատարվելու է, սպառնալիքների ու ռիսկների բացակայության երաշխիքների տեսանկյունից կլինի թափանցիկ »,–նշել է Լավրովը։
Zham.am

