Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում
3
Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Պատերազմ Արցախում
Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով» Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը և վերջինիս լիազորությունների իրականացումն ապահովել նախարարության կառուցվածքում ստեղծվող ստորաբաժանման միջոցով։ Ընդ որում, նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։

Խնդրի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, անդրադարձ է եղել հարցի վերաբերյալ Համաշխարհային բանկի արտահայտած մտահոգություններին:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, ընդգծել է, որ 2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել: «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս համատեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել: Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ-ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն են այսօր. գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, շուտով հերթով կբացահայտվեն: Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն: Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ: Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են: Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, ես հիմա կանդրադառնամ, և այն պաշտոնյաները, որոնք, եթե պարզվի, հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին: Շատ հստակ եմ ասում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ծրագրերի իրականացմանը վերաբերող մտահոգությանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում ծրագիրն իրականացրել ենք: Հիմա Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, ի՞նչ ենք իրականացրել. բռնել, թալանել ենք Հյուսիս-հարավ ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, և ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից: Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»:

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչներից է համարել աշխատավարձերի բարձրացումը. «Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք: Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր կարողություններ չունեն և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, և, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>