ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից»
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե այս եղած թվերը չփոխվեն, ապա գալիք ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝
88- Իմ քայլը
25- ԲՀԿ
19- «Լուսավոր Հայաստան»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Zham.am

