Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին
Դիտել նաև
Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ)
Աջապահյանի համար նախկինում Նազելի Բաղդասարյանն իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում
Թալանել են Նազելի Բաղդասարյանի բնակարանը
Վահրամ Սահակյանի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել
Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին
Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Այս մասին ահազանգում են ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից։
«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», – ասված է հաղորդագրությունում:
Zham.am

