Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am
7
Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Պատերազմ Արցախում
Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր

Պետական գույքի կառավարման վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում:

Վարչության կողմից մասնավոր հատվածին տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը:

Նոր մեկնարկող ծրագրերի հետ շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման, օտարման և այլ պայմանագրերով` ոլորտի ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով:

2017-ին մասնավոր հատվածի հետ գործակցության արդյունքում միայն օտարման և մասնավորեցման պայմանագրերով մեկնարկել են 16 նոր ծրագրեր, որոնք իրականացվելու են արտադրական, կրթական, սոցիալական, մարզական ճյուղերում, ձեռնարկատիրական ու բարեգործական նպատակներով:

Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը /«Սի-Սի-Ջի կոմունիկացիոն խումբ» ընկերություն, որը մինչ օրս կատարել է՝ 15 096 304 ԱՄՆ դոլարի ներդրում/: Համառոտ ներկայացնենք ևս մի քանի ծրագրեր.

Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը ներդրումային պարտավորությունները կատարելու արդյունքում Շիրակի մարզում կստեղծի նոր աշխատատեղեր և կնպաստի մարզում գործազրկության նվազմանը:

«Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր օֆտալմոլոգիական սարքավորումներ, ինչը թույլ կտա բարելավված առողջապահական ծառայություններ մատուցել:

1 այլ գնորդ ստանձնել է 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա Գյումրի քաղաքում տեքստիլ արտադրություն գործարկել և նոր աշխատատեղեր ստեղծել, նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

«Հրազդան» կինոթատրոնի գնորդը Հրազդան քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Վաբա» ընկերությունը ներդրումների արդյունքում Լոռու մարզի Դարպաս համայնքում նոր աշխատատեղեր կստեղծի բնակչության համար:

Իսկ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերով 2017 թվականին պարտավորություններ են ստանձնել 29 գնորդ, որից 7 գնորդ 196 մլն 335հազ. ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ ունի, 22 գնորդ կրթական, մշակութային ու մարզական նշանակության պարտավորություններ է ստանձնել գործարար ծրագրերով:

Մասնավորապես. «Ֆեմիդա» ՀԿ-ն նպաստում է իրավական լրագրության զարգացմանը,

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն աջակցում է Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում,

«Սատար» ՀԿ-ն նպաստում է սոցիալապես անապահով խմբերի առողջապահական և առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը,

«Հայ Ասպետ» ՀԿ-ն նպաստում է հայագիտական գիտելիքների ձեռքբերմանը,

«Հայկական կարմիր խաչ» ընկերությունը նպաստում է սոցիալ-առողջապահական ոլորտներում հանրության իրազեկվածության բարձրացմանը:

2017թ. նվիրաբերության պայմանագրերով 4 գնորդ 271մլն 870հազ. ՀՀ դրամի պարտավորություններ են ստանձնել: Մասնավորապես, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կիրականացվեն նոր ներդրումներ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մանկապարտեզ կկառուցվի, Գյումրի քաղաքում կրթական-մշակութային կենտրոն կստեղծվի: Մասնավոր հատվածի հետ նոր ներդրումներ ներգրավելու նպատակով բանակցային աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, 2017թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, նվիրաբերության պայմանագրերով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 518 մլն 700 հազար ՀՀ դրամ, 18 մլն ԱՄՆ դոլար և 2մլն 300հազ. եվրո:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>