Դատապարտյալի ձախ կոշիկի միջից հայտնաբերվել է 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված
Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված, իսկ փետրվարի 17-ին հիմնարկի խցերից մեկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերել են 0,6 գրամ դարչնականաչավուն զանգված և մեկ բջջային հեռախոս:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

