«Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան
27
Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Պատերազմ Արցախում
Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է

«Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես և ակնկալվում էր, կրկին անցնում է սև-սպիտակի ակնհայտ բաժանարար գծի տրամաբանության շրջանակներում։ Վարչապետի պաշտոնակատարի թե երեկ Թալինում, Արթիկում և Գյումրիում հնչած ելույթները, թե երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե այսօր Սպիտակում արված արտահայտություններն ու դրանց արձագանքները վկայում են այն մասին, որ, թերևս, այս հռետորաբանությանն ենք ականատես լինելու քարոզարշավի ողջ ընթացքում։

Մասնավորապես, այսօր Սպիտակում իր նախընտրական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով դեռևս պաշտոնավարող ՀՀԿ-ական գյուղապետերին՝ ասել է, որ, եթե հանկարծ նրանք մտքով անցկացնեն ընտրությունների կամ այլ առիթով վախեցնել գյուղացիներին, անձամբ է գնալու նրանց հետևից.

«Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո, այո, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովից։


«Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»,- վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին արձագանքեց ՀՀԿ մամլո խոսնակը։

Է. Շարմազանովը նշեց, որ ինքն էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ասում է, որ, եթե որևէ մի քաղաքացու նկատմամբ, կլինի գյուղապետ թե ՀՀԿ շարքային անդամ կամ նրան սատարող որևէ մեկը, փորձ արվի վախի մթնոլորտ սերմանել, ապա թող վարչապետի պաշտոնակատարն իմանա, որ իրենք վախեցող չեն ու գնալու են մինչև վերջ։

«Թող Փաշինյանի մտքով չանցնի, որ իր գոռգոռոցներով կարող է Հանրապետականին վախեցնել։ Նա երևի տեսավ, որ 7 ամիս, գոռալուց բացի, ինքը ոչինչ չի արել։ Բնականաբար, թե երթը, թե միգուցե ունի տվյալներ և զգում է, որ էյֆորիան աստիճանաբար իջնում է, դրա համար էլ էլի սկսել է գոռալ։ Բայց նա երկրի վարչապետ է, և ժողովուրդը տեսել է, որ նա, բացի քայլերթ անելուց ու աննպատակ գոռալուց, այլ բան չի արել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ արջն իր ահից է գոռում։ Ինչքան ինքը նյարդայնանում է, ուրեմն այնքան մենք ճիշտ ենք աշխատում»,-ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժի կողմից այժմ էլ ընտրվել նման մարտավարություն ու հռետորաբանություն, ասաց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ սպառնաց զինվորականներին, ՀՀԿ-ին, որոնք Ս. Միքայելյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հանդես էին եկել հրապարակային քննադատությամբ, ասելով՝ հանգիստ նստեք ձեր տեղը, իսկ ՀՀԿ-ին կրկին սպառնաց ուղարկել «պատմության աղբանոցը», և ևս մեկ անգամ զգուշացրեց, որ քրեական գործեր են հարուցվելու բանակից «հաց գողացողների» դեմ, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Հերիք է վարչապետն ուլտիմատումներով խոսի։ Իրենից վախեցող չկա։ Կոնկրետ ես ու իմ գործընկերները։ Ու հերիք է մատ թափ տա ՀՀԿ-ի վրա։ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կմնա, իսկ իր նման գործիչները միշտ ունեցել են թիթեռի կյանք քաղաքականության մեջ։ Մի հոգի էլ կար իր նման կողքի պետությունում, անունն էլ՝ Սահակաշվիլի։ Տեսաք, թե հետո ժողովուրդը ոնց ճամփեց։ Ինքը վարչապետ է դարձել ժողովրդի խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մատ թափ տալու։ Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ իր գոռգոռոցից որևէ Հանրապետական չի վախենում։ Մենք թուրքից չենք վախեցել, Սովետի Գուլագից չենք վախեցել, հիմա Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը քեզնից պիտի վախենա՞։ Գնա, քարոզարշավդ արա, ի՞նչ ես կպել Հանրապետականից»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>