Ութ ամիս է անցել, սակայն Հայաստանի զարգացման ճանապարհը չկա.Արթուր Բաղդասարյան
Թեև ութ ամսում հնարավոր չէր 30 տարվա խնդիրները լուծել, բայց հնարավոր էր ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա: Այս մասին այսօր «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Տեղի է ունեցել հեղափոխություն, ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա։ Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, դրա համար մասնակցում ենք այս ընտրություններին՝ ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, մեր գաղափարները», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։
Zham.am

