Հրդեհ Դդմաշեն գյուղում
Փետրվարի 16-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15։21-ին:
Այրվել է տան տանիքը (մոտ 20 քմ)։

