Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am
7
Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Պատերազմ Արցախում
Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակցի: Ի դեպ, թեպետ նախաքննության ժամանակ ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Անուշավան Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ փոխարինվել էր գրավով, սակայն 2017թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հիշյալ անձինք կալանավորվել են:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ոստիկանության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանը, ոստիկաններ Արամայիս Ավետիսյանն ու Սարո Բղդոյանը նույն ստորաբաժանման նախկին աշխատակից Անուշավան Բադոյանի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 24.11.2016թ.ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից կալանավորված անձանց համար հարմարեցված հատուկ տրանսպորտային միջոցով 3 կալանավորներին տեղափոխելիս Ա. Բադոյանին թույլ են տվել դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածն իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել հիշյալ կալանավորներին՝ իրեն նախկին պաշտոնից /ուղեկցող դասակի ջոկի հրամանատար/ ազատելու հարցում վերջիններիս դերակատարման մասին նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով: Ուղեկցող ոստիկաններն էլ, կոպտորեն խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Ձերբակալված և կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգ»-ը, համաձայն որի` կալանավորված անձանց ուղեկցումը կազմակերպվում է հատուկ տրանսպորտային միջոցով՝ թափքի խցերում և միմյանցից անջատ, համաձայնվել են Ա. Բադոյանի առաջարկին և ապօրինաբար թույլ տվել, որպեսզի վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի կալանավորներին: Ընդ որում, ոստիկանության ծառայող Ա. Բադոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, որի պատճառով էլ կալանավորներին տեղափոխելու ճանապարհին` իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես մեքենան վարող ոստիկանը, այնպես էլ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Կալանավորներ Մ. Դավթյանը և Ռ. Սարիբեկյանը վթարի հետևանքով ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ոստիկաններ Պարույր Գրիգորյանին, Արամայիս Ավետիսյանին ու Սարո Բղդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բադոյանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները: Ա. Բադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել տուժողների բողոքների բացակայության պատճառով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>